Get our free app. It won't take up space on your device

Վարորդ-առաքիչ

«Յունիքիմ» ՍՊԸ

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Sales, Business Development, Logistics, Transportation
Deadline:
7/1/2026

Նկարագրություն

Յունիքիմ ընկերությունը փնտրում է վարորդ առաքիչների։

Պարտականություններ

  • Ապրանքների անվտանգ տեղափոխում
  • Ապրանքների ընդունում պահեստից՝ ըստ հաշիվ-ապրանքնագրի
  • Ապրանքների հանձնում գնորդներին և փաստաթղթերի ստորագրում
  • Մեքենայի տեխնիկական և մաքուր վիճակի ապահովում

Պահանջներ

  • BC կարգի վարորդական իրավունք
  • 3 և ավել տարիներ վարորդական փորձ
  • Երևան քաղաքի և մարզերի փողոցների իմացություն
  • Ֆիզիկական ակտիվություն և ծանրությունբարձրացնելու ունակություն
  • Պատասխանատվություն, ճշտապահություն և քաղաքավարի շփում

Հավելյալ նշումներ

  • Մրցակցային աշխատավարձ + բոնուսներ
  • Կայուն և երկարատև աշխատանք
Company օverview
address
Address
Արտաշատի խճուղի 11, Երևան, ՀՀ
address
Number of employees
1-15

Յունիքիմը հանդիսանում է տարբեր ոլորտների համար նախատեսված քիմիկատների խոշոր ներկրող և մեծածախ մատակարար, ինչպես նաև լվացող և ախտահանող միջոցների արտադրող ընկերություն։ Ընկերությունն ապահովում է հայկական շուկան որակյալ հումքով և արդյունավետ լուծումներով՝ հանդիսանալով բազմաթիվ ընկերությունների համար վստահելի և երկարաժամկետ մատակարար։ Առանձնանում է իր կայուն դիրքով շուկայում՝ որպես Հայաստանում քլորի խոշոր ներկրողներից մեկը՝ ապահովելով այս ռազմավարական նշանակության հումքի անխափան և վստահելի մատակարարում։ Ընկերության գործունեության հիմքում ընկած է արդյունավետ մատակարարման շղթաների խիստ կառավարումը, միջազգային ստուգված գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությունը և որակի խիստ վերահսկումը տարբեր փուլերում։

Ավելի քան 25 տարվա փորձը հնարավորություն է տվել ձևավորել գործընկերների լայն ցանց և երկարաժամկետ համագործակցություններ, որոնք կառուցված են փոխադարձ վստահության, պրոֆեսիոնալ մոտեցման և բարձրակարգ սպասարկման վրա։ Մենք խորությամբ հասկանում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքները և առաջարկում ենք անհատականացված, նպատակային լուծումներ, որոնք նպաստում են նրանց բիզնեսի կայուն աճին և արտադրական արդյունավետության բարձրացմանը։

Յունիքիմը շարունակում է զարգանալ՝ համադրելով հաարուստ փորձը, նորարարական մոտեցումները և շուկայի պահանջների խորքային ըմբռնումը՝ մնալով վստահելի գործընկեր այն ընկերությունների համար, որոնք առաջնահերթություն են տալիս որակին, կայունությանը և փոխադարձ երկարաժամկետ հաջողությանը։

Ընկերության գործունեության հիմնական բնագավառներն են՝

  • Արդյունաբերական քիմիկատների ներկրում
  • Լվացող և կոսմետիկ միջոցների համար հումքերի ներկրում
  • Ներկերի, սոսինձների, լաքերի և մածիկների ներկրում
  • Լվացող, մաքրող և ախտահանող միջոցների արտադրություն

ՀՀ արտադրողին առաջարկում ենք նյութեր և հումքեր Հարավային Կորեայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Գերմանիայի, Սինգապուրի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Մալազիայի, ՄԱԷ-ի, ԻԻՀ և այլ տեղական արտադրողներից, որոնք մեծ հեղինակություն են վայելում արդյունաբերական քիմիայի ոլորտում:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media