Վարորդ-առաքիչ
SAS GROUP
Նկարագրություն
Պահանջվում են վարորդ-առաքիչներ և՛ սեփական և Ընկերության տրամադրած ավտոմեքենաներով աշխատելու համար։
Պահանջներ
- Վարորդական իրավունքի առկայություն,
- Երթևեկության կանոնների իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Կոկիկ, խնամված տեսք
Հավելյալ նշումներ
Աշխատաժամեր՝ 11։00-18։00։
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական կամ զանգահարել 099525722 հեռախոսահամարին։
Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:
ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:
Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:
Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն: