Վարորդ - Առաքիչ
LOGIC GROUP LLC
Նկարագիր:
Լոջիք Գրուպ ընկերությունը փնտրում է փորձառու վարորդ-առաքիչի՝ իր թիմը համալրելու նպատակով։
Պարտականություններ
- Պահեստից ապրանքների ստացում և ապահով տեղափոխում,
- Առաքումների իրականացում ըստ պատվերների
- Առաքվող ապրանքների հանձնում,
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- BC կարգի վարորդական իրավունքի պարտադիր առկայություն,
- Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Ճանապարհատրանսպորտային կանոնների գերազանց իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ճշտապահություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը` երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-17:30, 13:00-13:30 ընդմիջում, շաբաթ՝ 09։00-13։00:
Լոջիք ընկերությունը զբաղվում է առևտրային, պահեստային և արդյունաբերական սառնարանային համակարգերի և դարակաշարերի արտադրությամբ, ներմուծմամբ, մոնտաժման և սպասարկման աշխատանքներով: Մեր ընկերությունն առաջարկում է նաև առևտրային կահավորանքի և սարքավորումների գերժամանակակից և բազմաֆունկցիոնալ լուծումներ: Մեզ մոտ կարելի է գտնել այն ամենն, ինչ անհրաժեշտ է սուպերմարկետի համար: