Վարորդ առաքիչ
«ՄՈՍԷՍՔՈ» ՍՊԸ
Նկարագրություն
«Մոսէսքո» ՍՊԸ–ն փնտրում է երիտասարդ աշխատակիցների առաքիչի թափուր հաստիքը համալրելու նպատակով:
Պարտականություններ
- Բեռնաթափել առաքող մեքենան վաճառակետում՝ համաձայն պատվերի,
- Առաքվող ապրանքի բեռնում և բեռնաթափում,
- Իրականացնել ապրանքների հանձնում-ընդունում գնորդի/խանութ-սրահի պատասխանատուի հետ,
- Ապահով տեղափոխել արտադրանքը և գույքը և այլն:
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը ցանկալի է,
- Հաղորդակցման էթիկետ/կուլտուրա,
- Ազնվություն, բարեվարքություն, ճշտապահություն,
- Արագաշարժ և ֆիզիկապես առողջ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ 6-օրյա։
«ՄՈՍԷՍՔՈ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001 թվականին: «ՄՈՍԷՍՔՈ» ընկերությունը հանդիսանում է դեռևս 1866 թվականին հիմնադրված, նավթաարդյունաբերության մեջ առաջին ապրանքանիշը համարվող VALVOLINE ամերիկյան աշխարհահռչակ բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերության գործունեության հիմնական ուղղություններից է ավտոյուղերի, ավտոքիմիայի, քսանյութերի, ֆիլտրերի մանրամեծածախ առևտուրը: «ՄՈՍԷՍՔՈ» ՍՊԸ-ն հանդիսանում է նաև ЛУКОЙЛ (ՌԴ), SINTOIL ( ՌԴ), SINTEC ( ՌԴ), GULF (Հոլանդիա), DIVINOL (Ուկրաինա), НЕВСКИЙ ФИЛЬТР (ՌԴ), АЗМОЛ (Ուկրաինա), MAHLE FILTER(Գերմանիա) համաշխարհային բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք հետևյալ վեբ կայքեր՝ www.mosesco.am www.valvoline.am www.lukoil.am