Վարորդ-առաքիչ
Սերեբրո ՍՊԸ
Նկարագրություն
Սերեբրո ՍՊԸ-ն փնտրում է վարորդ-առաքչի, ով պատասխանատու կլինի ապրանքը պահեստից բարձելու և վաճառքի կետեր տեղափոխելու համար։
Պարտականություններ
- Կատարել անհրաժեշտ քանակի ապրանքի բեռնաբարձման և բեռնաթափման աշխատանքներ,
- Տեղափոխել ապրանքը վաճառքի կետեր` համաձայն հաստատված երթուղու,
- Պահպանել տրամադրված և վաճառված ապրանքի հաշիվները,
- Պատասխանատու լինել ապրանքի լրիվ և անվնաս տեղափոխման համար,
- Պատասխանատու լինել ավտոմեքենայի բարեխիղճ շահագործման համար։
Պահանջներ
- Համապատասխան աշխատանքային փորձ,
- BC կարգի վարորդական իրավունք,
- Համակարգված աշխատելու կարողություն,
- Թիմում աշխատելու կարողություն։
Եթե համապատասխանում եք վերոնշյալ պահանջներին, կարող եք դիմել այս աշխատանքին՝ ուղարկելով Ձեր ռեզյումեն կամ զանգահարել նշված հեռախոսահամարով: