Վարորդ-առաքիչ
Art Lunch
Նկարագրություն
Vitamina, Lava Elixir և Pikniko բրենդերին անհրաժեշտ է վարորդ-առաքիչ, ով համապատասխան պահեստից վերցնում է առաքանին և հասցնում պատվիրատու խանութներին, սուպերմարկետներին, սրճարաններին և ռեստորաններին։
Պարտականություններ
- Պահեստից իրականացնում է ապրանքների տեղափոխություն դեպի նշված հասցեներ,
- Ստուգում է ապրանքի համապատասխանությունը՝ կազմված բեռնագրին,
- Հետևում է ապրանքի ճիշտ պահպանման կանոններին,
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին։
Պահանջներ
- Միջնակարգ կրթություն,
- 1 և ավել տարիների աշխատանքային փորձ ոլորտում,
- Կարգապահություն, պատասխանատվության մեծ զգացում,
- Արագ կողմնորոշվելու և թիմում աշխատելու ունակություն,
- B և C կարգի վարորդական իրավունքի առկայություն։
Առողջ սնունդ, Առողջ մտածելակերպ: Healthy food, Healthy lifestyle! Здоровое питание - Здоровое мышление!
Արտ Լանչը հիմնադրվել է 2002 թ.։
Գործունեության սկզբում Ընկերությունը իրականացրել է սննդի առաքման ծառայություններ։ 2011 թ. բացվել է առաջին կաֆետերիան։ Այսօր Ընկերության կաֆետերիաների ցանցը ՀՀ տարածքում հանդիսանում է ամենախոշորն, որն ունի մասնաճյուղեր նաև ՌԴ-ում, Ղազախստանում և Ուկրաինայում։
Ընկերության հիմնարար սկզբունքներն են.
- Թարմ և համեղ սննդի մատուցում մատչելի գներով,
- Ուտեստների և աղանդերի բազմազան տեսականի,
- Ամեն օր փոփոխվող ճաշացանկ,
- Որակյալ և արագ սպասարկում։