Վարորդ-առաքիչ
Վեգա Ուորլդ ՍՊԸ
Նկարագրություն
Վեգա ընկերությանը աշխատանքի է հրավիրում վարորդ առաքիչների՝ իրականացնելու ընկերության արտադրանքի ժամանակին և արդյունավետ մատակարարումը սպառողին (վարորդը վարելու է կազմակերպության մեքենան):
Պարտականություններ
- Ապրանքի հանձնում` համապատասխան հաճախորդներին՝ կատարելով բեռի հետ կապված փաստաթղթավորում,
- Պատվիրատուներից առաքվող ապրանքի դիմաց վճարվող կանխիկ դրամական միջոցների գանձում,
- Պատվերը հաճախորդին հանձնելու սահմանված կանոնների պահպանում,
- Առաքման ժամանակ ի հայտ եկած խնդիրները շտկում, կամ համապատասխան աշխատակցի տեղեկացում,
- Կիրթ և բարեհամբույր հաճախորդների սպասարկում,
- Մեքենայի հնարավոր անսարքություններին հետևողական մոտեցում և ճիշտ ժամանակին հայտնում։
Պահանջներ
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- Վարորդական իրավունքի առկայություն՝ BC կարգ,
- Երևան քաղաքի փողոցների վարժ իմացություն,
- Տեղանքում հեշտ և արագ կողմոնորոշվելու հմտություն,
- Բարեկիրթ,
- Գրագետ խոսք,
- Պատասխանատու,
- Ճշտապահ։
Հավելյալ նշումներ
Մեքենան տրամադրվում է կազմակերպության կողմից։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի – շաբաթ՝ 09:00 – 18:00։
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե։
ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականի նոյեմբեր ամսին, երբ Երևանի Թումանյան փողոցում բացվեց ընկերության առաջին խանութը: 2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի: Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, ինչպես նաև հեծանիվների, գրենական պիտույքների և խաղալիքների վաճառքը: