Վարորդ-առաքիչ
"Գիգա Ֆարմ" ՍՊԸ
Նկարագրություն
«Գիգա Ֆարմ» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում վարորդ-առաքիչների, B և C կարգի վարորդական իրավունքի առկայությունը պարտադիր է:
Պարտականություններ
- Կատարել օրվա համապատասխան ուղղություններով պատվերների առաքումներ՝ տեղափոխել ապրանքը պահեստից ՝ վաճառքի կետեր,
- Ժամանակին և ամբողջությամբ հանձնել դրամական միջոցները կազմակերպության դրամարկղ։
Պահանջներ
- Երթևեկության կանոնների իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Պարտաճանաչություն,
- Աշխատասիրություն,
- Հաղորդակցվելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Հարցազրույցի մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե` պարտադիր լուսանկարով:
«Գիգա Ֆարմ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2014 թ.-ին և շուրջ 10 տարի հաջողությամբ զբաղվում է դեղորայքի, դեղագործական պարագաների, սննդային հավելումների, տնտեսական ապրանքների արտադրությամբ, ներմուծմամբ, արտահանմամբ:
Ավելի քան 5 տարի ընկերությունը իր արտադրանքը արտահանում է Ռուսաստանի Դաշնություն, Ղրղզստանի Հանրապետություն։
Այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում աշխարհագրությունը մեծացնելու, նոր ապրանքատեսակների համալրման, կատարելագործման՝ նոր ժամանակներին համահունչ և մարդկանց ապրելակերպը դյուրացնելու, տարբեր հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին նպաստելու միտումով։
Ընկերությունը համագործակցում է աշխարհահռչակ հումք արտադրող միջազգային ընկերությունների հետ, որոնք հստակ ապահովում են ապրանքատեսակների վերջնական բարձր որակը։ Համագործակցության աշխարհագրությունը հումքերի, փաթեթանյութերի, լաբորատորիաների, արտադրատարածքների և այլ գործընկերների մասով բավականին մեծ է․ ՀՀ, ՌԴ, Բելառուս, Հնդկաստան, Իրան, Ֆրանսիա, Չինաստան, Գերմանիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Անգլիա և այլն։
Մեր ընկերության աշխատակազմը բաղկացած է շարունակական կրթություն և որակավորում ստացող բարձրակարգ դեղագետներից, լոգիստիկայի մասնագետներից, վաճառքի մենեջերներից և ղեկավար անձնակազմից: