
Վարորդ - առաքիչ
ARGE BUSINESS LLC
Նկարագրություն
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ընկերությունն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է ակտիվ, փորձառու վարորդ-առաքիչների:
Պարտականություններ
- Պահեստից բեռնել ապրանքները առաքման մեքենա` ստուգելով դրանց համապատասխանությունը հաշիվ-ապրանքագրերին,
- Կատարել օրվա առաքումը` ըստ սահմանված երթուղու և ժամանակացույցի,
- Հաշիվ ապրանքագրերի և/կամ այլ փաստաթղթի հիման վրա հաճախորդին տրամադրել համապատասխան քանակությամբ և տեսակի ապրանքներ,
- Յուրաքանչյուր վաճառակետում բեռնաթափել համապատասխան քանակի և տեսակի ապրանքը առաքման մեքենայից հաճախորդի պահեստային կամ այլ համապատասխան տարածք,
- Ստուգել ստորագրության և կնիքի պարտադիր առկայությունը փաստաթղթերի վրա,
- Ապահով տեղափոխել ապրանքները և գույքը,
- Կրել պատասխանատվություն իրեն կցված մեքենայի համար։
Պահանջներ
- Վարորդական վկայական BC կարգ,
- Մեծ մեքենաներ վարելու փորձ (Ford Transit, Mitsubishi Fuso)։
Հավելյալ նշումներ
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։
Աշխատանքային ժամերն են՝ երկ․-ուրբ․՝ 09։00-18։00
Արտոնությունների փաթեթ
- Բժշկական ապահովագրություն,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Նվերներ տոների կապակցությամբ,
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր։
ԱՌԳԵ Բիզնես ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: Կազմակերպությունը ներմուծում է ճանաչված մի շարք բրենդեր, ինչպիսիք են Ariel,Tide, Pampers, Duracell, Blend-a-med, Fairy, Gillette, Head & Shoulders և այլն: