
Վարորդ-առաքիչ
"Telecom Armenia" OJSC
Պարտականություններ
- Ստուգել առաքման փաստաթղթերի առկայությունը,
- Իրականացնել ընդունում-հանձնում ՝ համապատասխան ուղեկցող փաստաթղթերով,
- Բեռնել/բեռնաթափել առաքանին,
- Անհրաժեշտության դեպքում առաքանին հասցնել մինչև պատվիրատուի կողմից նշված վայր (բնակավայր, աշխատավայր),
- Ապրանքները առաքել ըստ տրամադրված ժամանակացույց,
- Մշտապես հետևել մեքենայի տեխնիկական վիճակին՝ ապահովելով մեքենայի ներքին և արտաքին մաքրությունը։
Պահանջներ
- Բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն,
- Առնվազն 1 տարվա փորձ,
- B,C կարգի վարորդական իրավունք (Е կարգի վարորդական իրավունքի առկայությունը ցանկալի է),
- Ստանդարտ կամ հերթափոխային աշխատանքային գրաֆիկ,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և/կամ ռուսերեն լեզուների իմացությունը ողջունելի է,
- Ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով աշխատելու կարողություն,
- Ճկունություն, սթրեսակայունություն,
- Հաղորդակցվելու և սպասարկման գերազանց հմտություններ,
- Պատասխանատվություն, ճշտապահություն և կարգապահություն։
Team Telecom Armenia-ն հայկական ընկերություն է, որն ամբողջ Հայաստանում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Team-ը ժառանգել է Հայաստանում կապի առաջին օպերատորի հարուստ փորձը և համադրում է այն ժամանակակից տեխնոլոգիաների հետ: Մենք ավելի քան 100 տարի կապ տրամադրող ընկերություն ենք, որի կայունությունը՝ վաղվա օրվա նկատմամբ վստահության երաշխիք է։ Փոխվում են տեխնոլոգիաները, մարդիկ ու անվանումները, սակայն անփոփոխ է մնում տեխնոլոգիական առաջամարտիկի ու լոկոմոտիվի որդեգրած առաքելությունը․ Հայաստանում առաջին զանգը քաղաքային և բջջային հեռախոսներով, առաջին ուղարկված կարճ հաղորդագրությունը հենց մենք ենք հնարավոր դարձրել։ Այժմ էլ՝ իր ոլորտի առաջատար ու արհեստավարժ մասնագետներով համալրված թիմը պատրաստ է նոր փոփոխություններ ու զարգացումներ բերել հեռահաղորդակցության ոլորտ, համաշխարհային առաջադեմ և ապագայի տեխնոլոգիաները ներդնել՝ ծառայեցնելով դրանք մարդկանց կենցաղային ու բիզնես խնդիրների լուծմանն ու կյանքի բարելավմանը։ Team Telecom Armenia-ի գլխամասային գրասենյակը Երևանի հանրահայտ «Կապի շենքն» է։