Get our free app. It won't take up space on your device

Վարորդ առաքիչ

SANTA MONICA LLC

City: Yerevan
Salary:
Monthly 200,000-300,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level, Senior
Industry: Sales, Business Development, Production, Operations
Deadline:
3/1/2025
Job posting has expired

Նկարագրություն

Սանտա Մոնիկա ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում վարորդ-առաքիչի, ով ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում:

Պարտականություններ

  • Ստուգել բեռի և փաստաթղթերի համապատասխանությունը
  • Կազմել օպտիմալ երթուղի
  • Կատարել օրվա երթուղին ըստ առաքման ցուցակի
  • Ապահով տեղափոխել արտադրանքը
  • Առաքել արտադրանքը հաճախորդին, կազմակերպել բեռնաթափումը, ստանալ գումար

Պահանջներ

  • Վարորդական իրավունք՝ B, C կարգի
  • Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Ճշտապահություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Պատասխանատվության զգացում, ազնվություն և պարտաճանաչություն:

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը՝ 200 000 - 300 000 դր

Աշխատանքային վեցօրյա գրաֆիկ, ժամերը՝ 09։00-18։00

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին կամ դիմել նամակի միջոցով

Company օverview
address
Address
Րաֆֆու 115/4, Երևան, ՀՀ
address
Number of employees
16-50
Phone
Phone
98002716

ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ ՍՊԸ-ն սկսել է իր գործունեությունը 2008թ.՝ փոքր արտադրամասից հետևողական աշխատանքի և նվիրվածության շնորհիվ վերաճելով լայնածավալ արտադրության:

Այսօր ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ ՍՊԸ-ն մասնագիտացած է ձգվող թաղանթների արտադրության և ավելի քան 50 տեսակի կպչուն ժապավենների տեխնոլոգիական մշակման ու մատակարարման մեջ: Մենք նաև առաջարկում ենք ապրանքանշանի կամ օրենքով թույլատրելի ցանկացած այլ բովանդակության տպագրություն կպչուն ժապավենի վրա:

Ընկերության մյուս կարևոր ուղվածությունն է պալետներ և արկղեր փաթեթավորող սարքավորումների մատակարարումը: Ուստի 2011թ.-ից մեր Ընկերությունը սերտորեն համագործակցում է եվրոպական շուկայի առաջատարներից SIAT S.p.A ընկերության հետ, և այժմ վերջինիս վաճառքի պաշտոնական գործակալն (distributor) է Հայաստանում:

2024թ․-ից մեր Ընկերությունը գործի է դրել նաև ալյումինե թիթեղյա տարաների արտադրություն։

2025թ․-ից մեր ապրանքատեսականին համալրվել է ԱՄԷ-ում արտադրվող DOLPHIN սիլիկոնային հերմետիկ նյութերով, շինարարական փրփուրներով, աէրոզոլային ներկերով և սոսինձներով։

See more
Benefits
Free meals
Free meals

Spread the word! Share this job on social media