Վարորդ-Առաքիչ
Autofan AC LLC
Նկարագրություն
«Ավտոֆան Էյ Սի» ընկերությունը փնտրում է փորձառու վարորդ-առաքիչ, ով պատասխանատու կլինի ընկերության վաճառքների համար նախատեսված ապրանքների անվտանգ ու ժամանակին տեղափոխությունը ապահովելու համար։
Եթե Դուք պատրաստ եք ձեր մասնագիտական ներդրումն ունենալ դիստրիբուցիայի ոլորտում, ինչպես նաև ձգտում եք ունենալ կարիերայի աճ դիստրիբուցիոն ոլորտում, ապա բարի գալուստ ԱՎՏՈՖԱՆ:
Պարտականություններ
- Ընկերության գույքի, վաճառքի ենթակա ապրանքատեսակների անվտանգ, ժամանակին և ճիշտ հասցեով տեղափոխության ապահովում
- Ավտոմեքենայի տեխնիկական վիճակի վերահսկում և պահպանում
- Առաքելուց հետո տվյալների մուտքագրում առաքման ծրագիր
- Պատվերը հաճախորդին հանձնելու սահմանված կանոնների և վարվելակերպի պահպանում
- Անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ
Պահանջներ
- Որպես վարորդ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձը պարտադիր է
- Երևանի և ՀՀ մարզերի ճանապարհների լավ իմացություն
- Ճանապարհատրանսպորտային օրենքների իմացություն
- Պատասխանատվության զգացում
- Գրագետ շփվելու հմտություն
- Ճշտապահություն
- Վարորդայկան B, C կարգերի առկայություն
Հավելյալ նշումներ
երկ-ուրբ 09։30-18։30, շբթ-09։30-14։30
Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ-ն 2006թ-ից սկսած գործունեություն է ծավալում ավտոյուղերի և քսայուղերի շուկայում որպես դիստրիբուցիոն ընկերություն։ Իր պրոֆեսիոնալության և երկարամյա փորձի շնորհիվ՝ ներկայումս ընկերությունը հանդիսանում է այս ոլորտի առաջատարը և ավտոյուղերի ու ֆիլտրերի՝ Eurol B.V, Oscar Lubricants, ZIC, Gazpromneft, G-Energy, Roadwin, Baldwin և Denckermann հանրահայտ բրենդների պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:
Ավտոյուղերի շուկա մուտք գործելուց ի վեր մենք մատակարարում ենք ավտոմեքենաների և հատուկ տեխնիկայի ընթացիկ սպասարկման բարձրորակ միջոցներ, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն ենք տրամադրում B2B, B2C և B2G սեգմենտի հաճախորդներին՝ պարբերաբար կատարելագործելով մեր ապրանքատեսականին և սպասարկումը։
Գիտակցելով, որ մեր հաջողությունների գրավականը մեր աշխատակիցներն են՝ ընկերությունը հանձն է առնում ապահովել հարմարավետ և ապահով աշխատանքային միջավայր: Տարիների ընթացքում կարողանալով միավորել տարբեր մանսագիտացում ունեցող աշխատակիցների փորձը, գիտելիքները և երիտասարդ մասնագետների եռանդն ու ներուժը` այսօր մենք ունենք ամուր <<Ավտոֆան ընտանիք>>, որի միասնական և թիմային աշխատանքի շնորհիվ գրանցում ենք այնպիսի արդյունքներ և հաջողություններ, որոնց հնարավոր չէր լինի հասնել առանց պրոֆեսիոնալ և նվիրված աշխատակիցների:
Established in 2006, Autofan AC LLC is a leading distributor of engine lubricants and filters in Armenia with exclusive distribution rights for Eurol B.V., Oscar Lubricants, ZIC, Gazpromneft, G-Energy, Roadwin, Baldwin and Denckerman. Since entering automotive oil maket, we have been supplying high quality products for vehicles and special equipments, as well as providing professional advice to B2B, B2C and B2G segment customers, regularly improving our product, range and service.
Realizing that our employees are the key to our success, the Company is committed to providing a comfortable and safe working environment. Over the years, having been able to combine the experience, knowledge, the energy and potential of young professionals and experienced specialists, today we have a strong "Autofan family", thanks to whose united and team work, we record such results and successes that could not be achieved without professional and dedicated employees.