
Վարորդ-առաքիչ
MegaFood LLC
Նկարագրություն
«Մեգա Ֆուդ» Ընկերությանն անհրաժեշտ են վարորդ-առաքիչներ:
Պարտականություններ
- Ապրանքների առաքման գործընթացի պատշաճ իրականացում բեռնատար մեքենաներով:
- Պահեստից ապրանքների բեռնման գործընթացի իրականացում:
- Վաճառակետերում ապրանքների հանձնման-ընդունման գործընթացի իրականացում՝ ըստ ամրագրված պատվերների ցուցակի:
- Կցված ավտոմեքենայի տեխնիկական վիճակի վերահսկում և պահպանում:
- Առաքվող ապրանքի անվտանգության և ապրանքային տեսքի պահպանում:
Պահանջներ
- Վարորդական իրավունք /B, C կարգ/
- Առնվազն միջին մասնագիտկան կրթություն /բարձրագույն կրթությունը կդիտարկվի որպես առավելություն/
- Հաղորդակցման հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին
- Առաքման ոլորտում աշխատանքային փորձը ևս կդիտարկվի առավելություն
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:
«Մեգա Ֆուդ» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին որպես հրուշակեղեն և սննդամթերք ներկրող և մատակարարող ընկերություն: Արդեն 2002 թվականից սկսել է լայնորեն զարգացնել սեփական մատակարարման ցանցը՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում՝ զուգահեռ համագործակցելով նոր գործընկերների հետ և մեծացնելով սպառողին ներկայացվող ապրանքատեսակների քանակը: Ապրանքաշրջանառությունը աճում է շատ արագ: 2018 թվականին ներմուծման ծավալը կազմել է 7000 տոննա:
«Մեգա Ֆուդ» ընկերությունը, համատեղելով իր գիտելիքներն ու փորձը գնումների եւ իրացման ոլորտում, տարիների ընթացքում դարձել է հրուշակեղենի եւ սպառողական ապրանքների ներկրման առաջատար մատակարար: Հանդիսանում է շուրջ 30 ապրանքանիշների ներկայացուցիչը Հայաստանում: