![Zigzag logo](/upload/logo/1194608logo.png)
Վարորդ-առաքիչ
Zigzag
Industry:
Other
Deadline:
7/6/2024
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Mid level
Մենք փնտրում ենք բարեհամբյուր և հաճախորդակենտրոն վարորդ-առաքիչների, հաճախորդների գնումները ժամանակին առաքելու համար։
Աշխատանքային պարտականություններ
- Հավաքել օրվա առաքվող ապրանքները և նախապատրաստել,
- Համաձայնեցնել հաճախորդի հետ առաքման հասցեն, օրը, ժամը,
- Կազմել առաքվող ապրանքների լոջիստիկ հերթականությունը ըստ հասցեների և ժամային գրաֆիկի,
- Ապրանքը հասցնել մինչև հաճախորդի նախանշած հասցեն,
- Ապրանքը պահեստից ստանալ ստուգված, մաքրված, փաթեթավորված վիճակում:
- Ապրանքը բարձրացնել և տեղավորել հաճախորդի հասցեի նախանշած վայրում,
- Ապրանքը հանել փաթեթավորվումից և հաճախորդին ցույց տալ ապրանքի արտաքին տեսքը,
Պահանջվող հմտություններ
- Վարորդական իրավունք
- Ֆիզիկական պատրաստվածություն,
- Հաճախորդների հետ հաղորդակցման հմտություն,
- Գրագետ և քաղաքավարի խոսք,
- Անվտանգության պահպանման գիտելիքներ։
Եթե հետաքրքրված եք աշխատանքով և համապատասխանում եք նշված պահանջներին, ապա կարող եք ուղարկել CV նշված էլեկտրոնային հասցեին։