
Վարորդ-առաքիչ
Ardis LLC
Նկարագրություն
Արդիս ՍՊԸ-ին անհրաժեշտ է վարորդ-առաքիչներ և վարորդներ
Պարտականություններ
- Պահեստից ապրանքի ստացում
- Պատվերների ընդունում, ստուգում և բեռնավորում և մատակարարում
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ հանձնարարությունների կատարում
- Ապրանքների ճշգրիտ և ժամանակին առաքում՝ համաձայն նախապես պլանավորած և իրեն տրամադրած երթուղիների
- Անհրաժեշտության դեպքում իրականացնել թերի ապրանքների հետվերադարձ ընկերության պահեստ
- Պատասխանատու լինել պատվերների ֆինանսական փաստաթղթերի շրջանառության համար
- Հետևել ընկերությանը պատկանող ավտոմեքենայի տեխնիկական վիճակին և մաքրությանը
Անհրաժեշտ որակավորումներ
- Վարորդական իրավունքի առկայություն (BC կարգ)
- Աշխատանքային փորձ որպես առաքիչ կամ վարորդ-առաքիչ
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և ազնվություն
- Հաղորդակցման լավ հմտություններ
2010 թ-ից առ այսօր Ardis-ը հայաստանյան շուկայում առաջատար դիստրիբյուտորական ընկերություններից մեկն է:
Ընկերությունը հպարտորեն ներկայացնում է միջազգային հանրահայտ ապրանքանիշեր, այդ թվում՝ ֆրանսիական Lactalis ընկերության President, Galbani, Lactel, Societe, Dolce ապրանքատեսակները, իտալական Irca, բելգիական Veliche, ավստրիական Backaldrin, բուլղարական Cremio և այս ցուցակը ամեն անգամ թարմացվում է նորանոր անուններով։
Որակի և գերազանցության հանձնառությամբ Ardis-ը Հայաստանում սպառողներին կապում է համաշխարհային առաջատար բրենդերի բարձրակարգ ապրանքների հետ՝ ընդլայնելով տեղական շուկան, ինչպես մանրածախ, այնպես էլ նիշային առևտրի ոլորտներում՝ բացառիկ առաջարկներով: