
Վարորդ-առաքիչ
Arzni poultry farm
Նկարագրություն
«Արզնի» թռչնաֆաբրիկան աշխատանքի է հրավիրում 19-40 տարեկան, պատասխանատու և պարտաճանաչ վարորդ-առաքիչների:
Պարտականություններ
- Պահեստում հետևել մեքենայի բեռնմանը` համաձայն հաշիվ ապրանքագրերի
- Մեքենան վարել սահմանված արագությամբ և հավկիթներն անվնաս առաքել նշված հասցեներով
- Պատշաճ կերպով կատարել ապրանքի հանձնում և ընդունում վաճառակետերում
- Մշտապես հետևել մեքենայի սարքինությանը և մաքրությանը
- Հետևել ընկերության ներքին կանոնակարգի պահանջներին:
Պահանջներ
- B, C կարգի վարորդական իրավունք
- Առաքման ոլորտում աշխատանքային փորձ
- Արագաշարժություն և հեշտ կողմնորոշվելու կարողություն
- Հաճախորդների հետ հաղորդակցվելու ունակություն և համբերատարություն
- Պատասխանատվության զգացում և ճշտապահություն:
Հավելյալ նշումներ
Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ, հանգստյան օր` կիրակի: Աշխատաժամանակը նորմավորված չէ: Այլ մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար կարող եք զանգահարել 099 44 73 75 հեռախոսահամարին:
«Արզնի տոհմային տնտեսությունը» հիմնադրվել է 1997 թվականին Մարատ Ջանվելյանի կողմից, և նրա ժառանգները մինչ օրս շարունակում են զարգացնել երկրի տնտեսությունը ⠀ Փետրվարի 5-ին ընկերությունը նշեց գերժամանակակից սարքավորումներով հագեցած թռչնանոցի բացումը, իսկ մոտ ապագայում կբացվի ևս երեքը: ⠀ Թռչնաֆաբրիկան աշխատում է գերմանական արտադրության Hellmann մակնիշի հոսքագծերով:👌🏼 ⠀ Որակյալ համակարգերի շնորհիվ Արզնի թռչնաֆաբրիկայում ջուրը ֆիլտրվում է 9 անգամ, կերի կորուստ չի լինում, և բոլոր աշխատանքներն իրականացվում են մեծ ռեսուրսախնայողությամբ, ինչի շնորհիվ ձվի ինքնարժեքը նվազում է: ⠀ Շատ շուտով Արզնի թռչնաֆաբրիկայի նորամուծությունների շնորհիվ թռչնանոցից մինչև խանութի ցուցափեղկին հայտնվելու շղթայում հավկիթին ձեռքով հպումն անգամ կբացառվի: 😌 ⠀