
Վարորդ-առաքիչ
"Mehrabyan And Sons" LLC
Նկարագրություն
«Մեհրաբյան և որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Վարորդ-առաքիչների՝ ընկերության լոգիստիկայի թիմը համալրելու և առաքման գործընթացի խթանման համար:
Մեր մասին՝
«Մեհրաբյան և որդիներ» ՍՊ Ընկերության պատմությունը մեկնարկել է 2006թ.-ին: «Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը զբաղվում է մի շարք շինարարական ապրանքատեսակների արտադրությամբ, այդ թվում՝ տարատեսակ չոր շաղախների, տարբեր խտություն ունեցող փրփրապլաստե արտադրանքի, օդափոխության խողովակների, ցանցերի և էլեկտրամոնտաժային պարագաների:
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը հանդիսանում է TOTAL միջազգային ապրանքանիշի և Apecs ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպես նաև մի շարք այլ ապրանքանիշերի ներմուծողը:
Պարտականություններ
- Վերահսկել պահեստներից առաքվող ապրանքների բեռնման գործընթացը
- Ապահովել և իրականացնել ապրանքատեսականու անվտանգ տեղափոխումը /ՀՀ մարզեր և Երևան/
- Ծանոթանալ լոգիստիկայի բաժնի կողմից ներկայացվող համապատասխան ուղեկցող փաստաթղթերին
- Համաձայն ամրագրված և հաստատված պատվերների ցուցակի իրականացնել ապրանքների հանձնման-ընդունման գործընթացը
- Վերահսկել և պահպանել կցված ավտոմեքենայի տեխնիկական վիճակը և մաքրությունը
- Ապահովել մեքենաների անվտանգ շահագործումը, ժամանակին իրազեկել անսարքությունների մասին:
Պահանջներ
- Վարորդական վկայականի առկայություն (B,C կարգ)
- Աշխատանքային փորձ՝ 2+ տարի
- Շարժական հավելվածներից օգտվելու կարողություն - (հեռախոս, պլանշետ):
Առավելություններ՝
• Ընկերության ապրանքատեսականու ձեռք բերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
• Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն:
Հավելյալ նշումներ
Վեցօրյա աշխատանքային շաբաթ
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: