
Վարորդ առաքիչ
Plotimp LLC
Նկարագրություն
Plotimp ընկերությունը աշխատանքի է հրավիրում վարորդ առաքիչների:
Մեքենան տրամադրում է ընկերությունը՝ Ford (մեխանիկական)։
Աշխատանքային փորձը պարտադիր չէ` մենք սովորեցնում ենք։
Աշխատավարձը օրական՝ 8000 դրամ։
Վառելիքի ծախսը հոգում է կազմակերպությունը։
Պարտականություններ
- ապրանքները ստանալ պահեստից
- բարեխիղճ կերպով իրականացնել մատակարարումը դեպի վաճառակետեր
Պահանջներ
- Տարիքը՝ 18-45
- Հաստիքին կարող են դիմել միայն Երևանում ապրող անձինք
Հավելյալ նշումներ
Անձնական մեքենա ունենալը կդիտարկվի որպես առավելություն։
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից-շաբաթ։
Աշխատանքը սկսվում է Երևանից 09․00-ին, ավարտվում է ապրանքների մատակարարման ավարտից հետո
(մոտավորապես 17․00-18․00 ընկած ժամանակահատվածում)։
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ հասցեին:
Կդիտարկվեն միայն ինքնակենսագրական (resume) ուղարկած դիմորդները:
Մեր Ընկերությունը հիմնադրվել է 2021թ․, որը զբաղվում է տնտեսական ապրանքների ներմուծմամբ։