
Վարորդ-առաքիչ
C and F Co LLC
Նկարագրություն
Սի ընդ Էֆ Քո ընկերությունը հանդիսանում է տնտեսական մի շարք հայտնի բրենդերի պաշտոնական ներկրողը Հայաստանում(JOHNSON, SELPAK, SHCWARZKOPF, HENKEL,UNILEVER և այլն):
Մենք փնտրում ենք աշխատակցի, ով պատասխանատու կլինի վաճառակետեր ապրանքատեսականու առաքման համար։
Պարտականություններ
- Պահեստից ընդունել ապրանքը,
- Ապրանքատեսականու առաքում համապատասխան խանութներ
- Ապրանքի ընդունում-հանձնում գործընթացի կազմակերպում
Պահանջներ
- Վարորդական վկայականի առկայություն՝ B, C կարգ(2-ից ավել տարվա)
- Տարիքը 21-35
- Բեռնատար մեքենա վարելու փորձ
- Բարեկիրթ, պատասխանատվության բարձր զգացում, գրագետ խոսքի հմտություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
Երկուշաբթիից ուրբաթ
09։00-18։00
Հասցե՝ Չարբախ, Շարուրի 43։
Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում: