
Վարորդ-առաքիչ
C and F Co LLC
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է պարտաճանաչ, ազնիվ, պատասխանատու վարորդ-առաքիչների՝ ընկերության Mitsubishi Fuso մեքենայով տնտեսական ապրանքների առաքման համար:
Պարտականություններ
- Պահեստից ապրանքի ստացում, հաշվառում, մեքենայի մեջ տեղավորում,
- Ապրանքի և փաստաթղթերի համապատասխանություն ստուգում,
- Ապրանքի ապահով տեղափոխում,
- Նախատեսված վաճառակետեր առաքում:
Պահանջներ
- Տարիքը՝ 21-ից 35 տարեկան,
- B, C վարորդական իրավունքի առկայություն (առնվազն 3 տարի)
- Բեռնատար մեքենա վարելու փորձ,
- Արագ կողմնորոշվելու ունակություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Աշխատանքային փորձը ցանկալի է:
Հավելյալ նշումներ
1. Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ:
2. Աշխատավարձը՝ 180.000-250.000 ՀՀ դրամ,
3. Մեքենան և վառելիքի ծախսը ապահովում է ընկերությունը,
4. Ընկերությունը գտնվում է Չարբախում:
Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում: