
Վարորդ-առաքիչ
Վեգա Ուորլդ ՍՊԸ
Նկարագրություն
Վեգա ընկերությանը աշխատանքի է հրավիրում վարորդ առաքիչների՝ իրականացնելու ընկերության արտադրանքի ժամանակին և արդյունավետ մատակարարումը սպառողին։/ Վարորդը վարելու է կազմակերպության մեքենան/
Պարտականություններ
- Ապրանքի հանձնում` համապատասխան հաճախորդներին՝ կատարելով բեռի հետ կապված փաստաթղթավորում
- Պատվիրատուներից առաքվող ապրանքի դիմաց վճարվող կանխիկ դրամական միջոցների գանձում
- Պատվերը հաճախորդին հանձնելու սահմանված կանոնների պահպանում
- Առաքման ժամանակ ի հայտ եկած խնդիրները շտկում, կամ համապատասխան աշխատակցի տեղեկացում
- Կիրթ և բարեհամբույր հաճախորդների սպասարկում
- Մեքենայի հնարավոր անսարքություններին հետևողական մոտեցում և ճիշտ ժամանակին հայտնում
Պահանջներ
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
- վարորդական իրավունքի առկայություն՝ BC կարգ
- Երևան քաղաքի փողոցների վարժ իմացություն
- տեղանքում հեշտ և արագ կողմոնորոշվելու հմտություն
- բարեկիրթ
- գրագետ խոսք
- պատասխանատու
- ճշտապահ
Հավելյալ նշումներ
1. մեքենան տրամադրվում է կազմակերպության կողմից
2. աշխատանքային օրեր, ժամեր. երկուշաբթի – շաբաթ, 09:00 – 18:00
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ հասցեին:
ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականի նոյեմբեր ամսին, երբ Երևանի Թումանյան փողոցում բացվեց ընկերության առաջին խանութը: 2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի: Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, ինչպես նաև հեծանիվների, գրենական պիտույքների և խաղալիքների վաճառքը: