Վարորդ
Haysell
Նկարագրություն
Մեր թիմին միանալու համար փնտրում ենք պատասխանատու վարորդ։
Պարտականություններ
- Պահեստից ապրանքների առաքում նշված հասցեներով,
- Գործընկերների հասցեներից խոտանված ապրանքների ստացում և տեղափոխում գրասենյակ,
- Մեքենայի տեխնիկական վիճակին և մաքրությանը հետևում,
- Անհրաժեշտության դեպքում հաճախորդներին տեխնիկայի և ծրագրի վերաբերյալ հիմնական տեղեկատվության տրամադրում։
Պահանջներ
- Վարորդական իրավունքի առկայություն,
- Պատասխանատվություն և ճշտապահություն,
- Հաճախորդների հետ հաղորդակցվելու կարողություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատավայր՝ ք․ Երևան, Կենտրոն, Չարենցի փողոց,
- Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից - շաբաթ,
- Աշխատանքային ժամեր՝ 10։00–19։00, շաբաթ օրը՝ 11:00-17:00
Մենք առաջարկում ենք`
- Առողջական ապահովագրություն,
- Տարեկան 4 լրացուցիչ Day Off,
- Ծննդյան օրվա Day Off և անհատական նվեր ընկերության կողմից
Haysell-ը առևտրի ավտոմատացման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպություններից է:
Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և 2016-ին շուկա է մուտք գործել Haysell պրոդուկտով։ Ամեն ինչ սկսվեց փոքր և միջին առևտրային բիզնեսներին օգնելու մեծ ցանկությունից, երբ ստեղծեցինք հնարավորություն ավտոմատացնելու առևտրային ամբողջ պրոցեսը, սկսած ամենափոքր գործընթացից մինչև մասշտաբային խնդիրների լուծումը։ Մեր գործունեության ողջ ժամանակահատվածում մենք կարևորել ենք նորարարությունները՝ մշակելով և մեր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից լուծումներ։
Ընկերությունը զբաղվում է առևտրի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրմամբ։ Դինամիկ զարգացող աշխարհում մենք ձգտում ենք քայլել ժամանակին համընթաց՝ առաջարկելով նորարարական լուծումներ։ Համակարգում մշակված գործիքակազմը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել մատուցվող ծառայություններից առցանց հասանելիությամբ։