Վարորդ
ATENK LLC
Location:
Nor Hachn
Employment type:
Full Time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Mid level
Industry:
Logistics, Transportation
Նկարագրություն
Աթենք ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդների, ներմուծված հումքի վաճառքի թիմում աշխատելու համար:
Պարտականություններ
- Կատարել անմիջական ղեկավարի հանձնարարությունները,
- Մասնակցել պահեստներում առաքիչներին կցված ավտոմեքենաների՝ ապրանքներով բարձման և առաքման գործընթացին,
- Նախապես հրահանգավորված երթուղով փոխադրել ապրանքը վաճառակետեր՝ ցուցակին համապատասխան,
- Ապահովել առաքվող ապրանքի անվտանգ տեղափոխումը,
- Ամեն օր ստուգել իրեն կցված ավտոմեքենայի տեխնիկական վիճակը (անիվների վիճակը, յուղը, արգելակները և այլն): Մեքենան պահել մաքուր վիճակում:
Պահանջներ
- Վարորդական վկայականի առկայություն B,C,
- Առնվազն 3 տարվա մեքենա վարելու փորձ (ցանկալի),
- Հատուկ տրանսպորտային միջոցներ վարելու փորձ (ցանկալի),
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ճանապարհատրանսպորտային կանոնների իմացություն։
Company օverview
Address
Ավան, Մարշալ Բաբաջանյան 21/5
Number of employees
1001+
Website
Phone
060434303
- Հիմադրում: «Աթենք» ընկերությունը հիմնադրվել է 1993 թ.-ին։
- Նոր սեփականատերեր և խոշոր ներդրումներ: 2009 թ.-ին ընկերությունը ձեռք են բերում Ադամյան եղբայրները: Շնորհիվ խոշոր ներդրումների իրականացվում է գործարանի ամբողջական տեխնիկական վերազինում եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, ինչը զգալիորեն ավելացնում է արտադրական հզորությունները:
- Կիսապատրաստվածքի գործարանի առանձնացում: 2015 թ.-ից «Աթենք» ընկերությունն ընդլայնում է կիսապատրաստվածքի արտադրության ծավալները՝ սպառողին առաջարկելով լայն և բազմազան տեսականի:
- Որակ և անվտանգություն: «Աթենքը» համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան խոշոր մատակարարների հետ` արտադրության մեջ կիրառելով բարձրորակ հումք: Ընկերությունը կառավարում է հումքի մատակարարումից մինչև պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում:
- Շուկայի առաջատար Ընկերություն: Շնորհիվ բարձրորակ արտադրանքի բազմազանության և հաճախորդամետ քաղաքականության «Աթենք»-ը շուկայի բացարձակ առաջատարն է:
Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է: - Խոշոր արտադրական համալիրի կառուցում և զարգացման նոր հայեցակարգեր: 2025 թ․֊ին Ընկերությունը գործարկում է օրական շուրջ 120 տոննա արտադրողականությամբ, ISO ստանդարտներին համապատասխանող նոր արտադրական համալիր, որը ներառում է միջազգային նորմերով կառուցված մսամթերքի գործարան, սառնարանային տնտեսություն, վարչական, տնտեսական և ինժեներական մասնաշենքեր, ինչպես նաև հարակից տարածքներում լինելու են կանաչապատ գոտիներ: Համալիրը ոչ միայն մեր Ընկերությանը, այլև մեր երկրի և ողջ տարածաշրջանի մսամթերքի շուկային նոր շունչ է հաղորդելու։
- ՀՀ֊ում մսամթերքի մասնագիտացված ֆիրմային խանութների ամենամեծ ցանց: Աթենք» ընկերությունն ունի 33 ֆիրմային խանութ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում:
- Մարդկային կապիտալ: «Աթենք» ընկերության կայուն զարգացման ուղու և կերտվող պատմության կարևորագույն գործոնը պրոֆեսիոնալ և գործին նվիրված թիմն է, հմուտ ու փորձառու մասնագետները, բանիմաց աշխատակիցները: Այսօր ընկերությունն ունի շուրջ 1500 աշխատակից, և այս թիվն աճում է ամեն ամիս:
Benefits
Corporate events
Free meals
Reward system
Trainings