
Driver
Bacon Product LLC
Նկարագրություն
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում վարորդների՝ իրականացնելու ընկերության պահեստի ապրանքատեսականու առաքում համապատասխան խանութներ:
Պարտականություններ
- Ընկերության պահեստից համապատասխան ապրանքների բարձում,
- Նախապես հրահանգավորված երթուղիով, վաճառակետերի ցուցակին համապատասխան ապրանքի փոխադրման իրականացում,
- Մեքենայից վաճառակետ ապրանքի տեղափոխման գործընթացին աջակցություն,:
- Մեքենայի անխափան աշխատանքի ապահովում:
Պահանջներ
- Թեթև բեռնատար վարելու կարողություն
- BC կարգի վարորդական վկայական
- Առնվազն 3 տարվա մեքենա վարելու փորձ
- Ուշադիր և կարգապահ:
Հավելյալ նշումներ
- Ունենալու ես անսահման հնարավորություններ մասնագիտական աճի և զարգացման,
- Դրական, ու ինչպես մեր գործադիր տնօրենն է սիրում ասել՝ «լուսավոր» աշխատանքային միջավայր:
Եթե արդեն հետաքրքրեց, ապա լրացրու օնլայն դիմում-հայտը կամ գործարանի անցակետում:
Հասցեն՝ գ.Արզնի, Աբովյան խճուղի, թիվ 9
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: