
Վարորդ
Mellat bank CJSC
Նկարագրություն
«Մելլաթ բանկ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում Վարորդի հետևյալ նախապայմաններով։
Պարտականություններ
- Իրականացնել բանկի Ղեկավարության տեղաշարժը,
- Բանկի մեքենաների սարքին, մաքուր վիճակի ապահովում,
- Ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում։
Պահանջներ
- Որպես Վարորդ աշխատանքային փորձ,
- Վարորդական իրավունքի առկայություն,
- Բարձր պատասխանատվության զգացում,
- Արագաշարժ, արագ կողմնորոշվելու հմտություններ,
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն,
- Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ 09:00-17:30։
“Մելլաթ բանկ” Փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1992թ. մայիսին ՀՀ և ԻԻՀ միջև “Բարեկամության և համագործակցության մասին” համատեղ հայտարարության հիման վրա, ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ “Մելլաթ” պետական բանկի միջև կնքված համաձայնագիր-թույլտվության համաձայն, որպես ԻԻՀ “Մելլաթ” բանկի Երևանյան մասնաճյուղ: Մասնաճյուղը իր գործունեությունը սկսել է 1995թ. համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1995թ. հունվարի 10-ին տրված H-OՄ-1/4 արտոնագրի: 02.09.1997թ. Երևանի մասնաճյուղը վերակազմավորվել է դուստր բանկ փակ բաժնետիրական ընկերության՝ իրավաբանական անձի կարգավիճակով, իսկ 27.07.2005թ –ին վերանվանվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն: “Մելլաթ բանկ” ՓԲԸ-ն գրանցված է ՀՀ Կենտրոնական բանկում թիվ 78 գրանցման համարով: Կանոնադրական կապիտալը կազմում է 32,100,000,000 ՀՀ դրամ, որը ապահովել է ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը: ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը հանդիսանում է բանկի միակ բաժնետեր: Հայաստանի "Մելլաթ բանկ"-ը ոչ միայն հեշտացրել է առևտրային հարաբերությունները, այլ նաև մասնակցել է երկու երկրների մի շարք ծրագրերին, ինչպես նաև ծառայություններ է մատուցում Հայաստանի ներքին շուկային: