
Վարկային մասնագետ (Երևանի մասնաճյուղերի համար)
UNIBANK OJSC
Նկարագրություն
ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ-ը փնտրում է վարկային մասնագետ սկսնակ /Երևանի մասնաճյուղերի համար/ թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Մարքեթինգի իրականացում` նոր հաճախորդների ներգրավելու նպատակով,
- Պոտենցիալ հաճախորդների բացահայտում և բազաների թարմացում,
- Հաճախորդների կարիքների բացահայտում և մասնագիտական խորհրդատվության տրամադրում,
- Վարկերի տրամադրում և պլանային ցուցանիշների կատարում,
- Վարկառուի գործունեության վերլուծություն և վարկունակության գնահատում,
- Բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան եզրակացության պատրաստում,
- Վարկային հայտի ներկայացում լիազոր մարմնի քննարկմանը,
- Վարկի տրամադրում և սպասարկում,
- Վարկային պորտֆելի վերահսկում, կառավարում և ընթացիկ մոնիթորինգների իրականացում,
- Աշխատանքային գործունեությունից բխող այլ աշխատանքների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն /նախընտրելի է տնտեսագիտական/,
- Ցանկալի է 6 ամսվա աշխատանքային փորձ` ֆինանսաբանկային ոլորտում,
- Հայերեն լեզվի տիրապետում (գերազանց), ռուսերեն լեզվի տիրապետում` հաշվետվությունների կազմման և հաճախորդների հետ բացատրման նպատակով (լավ),
- Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office) հաղորդակցվելու կարողություն, համագործակցելու հմտություն, բանակցելու ունակություն, պատասխանատվության զգացում, արդյունքին և նպատակին ուղղվածություն։
Հավելյալ նշումներ
Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն (նկարով)` պարտադիր նշելով պաշտոնը, որին հավակնում են:
Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջներին համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի:
Յունիբանկ ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն:
Այսօր Յունիբանկն ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: Բազմամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է բնակչության վստահությանը և գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Իր գործունեության մեջ հիմնվելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրության վրա, Յունիբանկը հաստատուն դիրքեր է նվաճել ինչպես մանրածախ, այնպես էլ բանկային շուկայի կորպորատիվ հատվածում: Ներկայումս Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկը:
Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը: