
Վարկային մասնագետ
Mikro Kapital Armenia UCO
Պարտականություններ
- Ներգրավել հաճախորդներ (այցելել բիզնեսի գործունեության վայրեր, կատարել հեռախոսազանգեր և այլն)
- Իրականացնել բիզնես հաճախորդների ընթացիկ սպասարկում
- Իրականացնել հաճախորդների բիզնես վերլուծություն, գնահատել ֆինանսական և սոցիալական իրավիճակը,
- Գնահատել գործարքի ռիսկերը և ներկայացնել Վարկային Կոմիտե
- Ձևավորել որակյալ վարկային պորտֆել,
- Կազմակերպել վարկերի տրամադրման և հավաքագրման աշխատանքներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- 1 տարա աշխատանքային փորձ վարկավորման ոլորտում
- Հաղորդակցվելու, բանակցելու հմտություններ
- Արագ և արդյունավետ աշխատելու ունակություն
- Վերլուծական մտածելակերպ և խնդիրներ լուծելու ունակություն,
- Թիմում աշխատելու և կազմակերպչական ունակություններ,
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office),
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր ՝ Երկուշաբթի-Ուրբաթ, ժամը 09:00-18:00
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել CV (Ինքնակենսագրականը) նշված էլ. հասցեին:
«Միկրո Կապիտալ Հայաստան» ՈւՎԿ ՓԲԸ-ն հիմնադրվել է 22.06.2018թ-ին: Կազմակերպության առաքելությունն է օժանդակել Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը՝ տրամադրելով որակյալ ֆինանսական ծառայություններ: «Միկրո Կապիտալ Հայաստան» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 100% բաժնետերն է հանդիսանում Mikro Kapital Sa`rl ընկերությունը: Mikro Kapital Sa`rl ընկերությունը հիմնադրվել է իտալացի հայտնի բանկիր Վինչենցո Տրանիի կողմից՝ 2008 թվականին։ Ընկերությունը իրականացնում է միջին և մանր բիզնեսում ներդրումների կառավարում և վարկավորում այնպիսի երկրներում ինչպիսիք են Իտալիան, Ռումինիան, Մոլդովան, Բելառուսը, Ռուսաստանը և այլն: