
Վարկային մասնագետ
Առաջին հիփոթեքային ընկերություն ՈՒՎԿ ՍՊԸ
Industry:
Legal, Insurance
Deadline:
6/17/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work experience:
Mid level
Նկարագրություն
Առաջին Հիփոթեքային Ընկերությունը փնտրում է Վարկային մասնագետ իր թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Ներգրավել հաճախորդներ;
- Մատուցել հիփոթեքային և սպառողական վարկերի համար նախատեսված վարկային ծառայություններ;
- Իրականացնել խորհրդատվության տրամադրում, հայտերի ընդունում և վարկունակության գնահատում;
- Իրականացնել հաճախորդների գործունեության ֆինանսական վերլուծություն;
- Կատարել շուկայի ուսումնասիրություն տվյալ ոլորտում;
- Կատարել հաճախորդների կողմից մարումների իրականացման մոնիթորինգ, վարել բանակցություններ ժամկետանց հաճախորդների հետ;
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ;
- Իրականացնել վարկային պորտֆելի կառավարում;
- Իրականացնել վարկի ընթացիկ մոնիթորինգ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Վարկավորման գործընթացների գերազանց իմացություն;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն;
- MS Word և MS Excel ծրագրերի, ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն;
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն, վերլուծական ճկուն միտք;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն;
- Հաղորդակցման և բանակցելու հմտություններ
Հավելյալ նշումներ
Երկուշաբթի-ուրբաթ, 09:00-18:00
How to apply?