Get our free app. It won't take up space on your device
Industry: Legal, Insurance
Deadline: 4/19/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Առաջին Հիփոթեքային Ընկերությունը փնտրում է Վարկային մասնագետ իր թիմին միանալու համար:

Պարտականություններ

  • Ներգրավել հաճախորդներ;
  • Մատուցել հիփոթեքային և սպառողական վարկերի համար նախատեսված վարկային ծառայություններ;
  • Իրականացնել խորհրդատվության տրամադրում, հայտերի ընդունում և վարկունակության գնահատում;
  • Իրականացնել հաճախորդների գործունեության ֆինանսական վերլուծություն;
  • Կատարել շուկայի ուսումնասիրություն տվյալ ոլորտում;
  • Կատարել հաճախորդների կողմից մարումների իրականացման մոնիթորինգ, վարել բանակցություններ ժամկետանց հաճախորդների հետ;
  • Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ;
  • Իրականացնել վարկային պորտֆելի կառավարում;
  • Իրականացնել վարկի ընթացիկ մոնիթորինգ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում;
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
  • Վարկավորման գործընթացների գերազանց իմացություն;
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն;
  • MS Word և MS Excel ծրագրերի, ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն;
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն, վերլուծական ճկուն միտք;
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն;
  • Հաղորդակցման և բանակցելու հմտություններ

Հավելյալ նշումներ

Երկուշաբթի-ուրբաթ, 09:00-18:00

Spread the word! Share this job on social media