Get our free app. It won't take up space on your device

Վաճառքների պլանավորման և BI վերլուծաբան

Domus

Location: Shengavit, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Accounting, Audit
Deadline:
10/31/2026

Նկարագրություն

Domus-ը փնտրում է Վաճառքների պլանավորման և BI վերլուծաբանի (Sales Planning & BI Analyst), ով կմիանա մեր թիմին և կզբաղվի վաճառքների պլանավորմամբ, կանխատեսմամբ և տվյալների խորքային վերլուծությամբ՝ նպաստելով տվյալահեն և արդյունավետ կառավարչական որոշումների կայացմանը։

Պարտականություններ

  • Մշակել վաճառքների պլաններ՝ ըստ ապրանքային կատեգորիաների, խանութների և ժամանակահատվածների։

  • Հաշվարկել և վերլուծել սեզոնայնության ինդեքսները և կիրառել դրանք վաճառքների պլանավորման գործընթացում։

  • Ուսումնասիրել վաճառքների պատմական տվյալները, բացահայտել հիմնական միտումներն ու օրինաչափությունները։

  • Մշակել վաճառքների կանխատեսումներ՝ հաշվի առնելով սեզոնայնությունը, նախորդ ժամանակաշրջանների արդյունքները և բիզնեսի նպատակները։

  • Իրականացնել պլանային և փաստացի վաճառքների համեմատական վերլուծություն։

  • Բացահայտել վաճառքների շեղումների հիմնական պատճառները և ներկայացնել բարելավման առաջարկություններ։

  • Tableau-ում մշակել վերլուծական dashboard-ներ և ինտերակտիվ հաշվետվություններ։

  • Excel-ի միջոցով մշակել պլանավորման մոդելներ, հաշվարկներ և վերլուծական հաշվետվություններ։

  • Աջակցել վաճառքների պլանավորման և վերլուծության գործընթացների շարունակական բարելավմանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, վիճակագրության կամ հարակից ոլորտում։

  • Ուժեղ վերլուծական մտածողություն և մեծածավալ թվային տվյալների հետ աշխատելու կարողություն։

  • Excel-ի լավ իմացություն։

  • Վիճակագրության, սեզոնայնության և կանխատեսման մեթոդների իմացություն։

  • Tableau-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

  • SQL-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

  • Վաճառքների վերլուծության, պլանավորման կամ հարակից ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանք խոշոր և կայացած մանրածախ առևտրի ընկերությունում։

  • Մասնակցություն վաճառքների պլանավորման և վերլուծության գործընթացների զարգացմանը։

  • Մասնագիտական աճի և ժամանակակից տվյալների վերլուծության գործիքների կիրառման հնարավորություն։

  • Մրցակցային աշխատավարձ՝ ըստ թեկնածուի փորձի և որակավորման։

  • Մասնագիտական և համագործակցային աշխատանքային միջավայր։

Company օverview
address
Number of employees
1001+
Phone
Phone
095105045

Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։

2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:

Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։

Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 6 հիպերմարկետ Երևանում և 6-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
Sports Package
Sports Package
Company car
Company car
No dress code
No dress code
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media