Վաճառքների գծով առաջատար տուր-մենեջեր
Jan Armenia Tours and Travel
Նկարագրություն
Jan Armenia Tours & Travel տուրիստական կազմակերպությունը համալրում է իր թիմը և փնտրում է համապատասխան աշխատանքային փորձով Վաճառքների գծով առաջատար տուր-մենեջերի։
Ի՞նչ ենք առաջարկում՝
- Ակտիվ և զարգացող թիմում աշխատելու հնարավորություն
- Միջազգային էքսպոների մասնակցելու հնարավորություն
- Հայաստանի տարածքում և սահմաններից դուրս FAM թրիփերի և Expo-ների մասնակցություն
- Կանոնակարգված աշխատանք՝ հստակ պարտականությունների բաշխմամբ
- Մասնագիտական աճ և վերապատրաստումներ
- Բարձր մրցակցային աշխատավարձ
Պարտականություններ՝
- Կազմակերպել և խթանել տուր-փաթեթների վաճառքները
- Կատարել սառը զանգեր և ներգրավել նոր գործընկերներ
- Պահպանել և զարգացնել կարևոր հաճախորդների հետ կազմակերպության ունեցած փոխհարաբերությունները (կորպորատիվ հաճախորդներ, տուրիստական գործակալություններ և այլն)
- Պատրաստել բիզնես առաջարկներ ներքին և արտաքին պոտենցիալ գործընկերների համար, կնքել համաձայնագրեր, ինչպես նաև հետևել դրանց կատարմանը
- Ապահովել նոր համագործակցություններ՝ ընդլայնելով հաճախորդների քանակը թե՛ ներքին, և թե՛ արտաքին շուկաներում
- Վերլուծել շուկայի միտումները, համապատասխան լուծումներ և պրոդուկտներ առաջարկել
- Կազմակերպել հաճախորդների հետ աշխատելու ընթացակարգերը, ներառյալ հարցումների, բողոքների և հետադարձ կապի վերլուծությունը
- Հետևել և ապահովել վաճառքի նպատակների իրականացման գործընթացները, կառավարել ռեսուրսները նպատակներին հասնելու համար
- Բիզնես զարգացումը խթանելու համար սերտ համագործակցել բոլոր մատակարարների հետ
- Սերտ աշխատել կազմակերպության բոլոր ստորաբաժանումներ հետ (հաշվապահություն, մարքեթինգ) և ապահովել պրոցեսների ճիշտ ձևակերպումներն ըստ նախապես մշակված ուղեցույցների
- Կազմել հաշվետվություններ ըստ պահանջի
Անհրաժեշտ պահանջներ՝
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ներգնա տուրիզմի ոլորտում
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության կամ զբոսաշրջության ոլորտում)
- Ռուսերենի և անգլերենի իմացություն, այլ օտար լեզուն կդիտվի որպես առավելություն
- Համակարգչային՝ Microsoft (word, excel) ծրագրերի գերազանց տիրապետում, CRM համակարգերով աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Պատասխանատվության բարձր զգացում, վաճառքի հմտություններ
- Հաղորդակցվելու հմտություն
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր՝ 5 օր
- Հասցե՝ Աբովյան փողոց 16
Travel to Armenia with Leading Tour Agency and create an unforgettable trip! Jan Armenia Tours & Travel is an incoming travel company, established in 2015. We organize Daily Group Trips, Private Tours, Multi-Day packages, Transfers, Accommodation rentals, and more. During these 8 years, Jan Armenia Tours & Travel has realized many unique ideas for tours and it guides you into the places that only local people know! Our modern vehicles are equipped with A/C & WI-Fi. Our service includes 24/7 support in Russian, English & Arabic. Travel to Armenia & make some fantastic memories from Armenia! 1000 + Excellent reviews from clients on various websites.