Վաճառքների բաժնի ղեկավար — BSCOSMO Armenia
BSCOSMO
Վաճառքների բաժնի ղեկավար — BSCOSMO Armenia
BSCOSMO GLOBAL-ը փնտրում է փորձառու և նպատակասլաց Վաճառքների բաժնի ղեկավարի, ով կղեկավարի վաճառքների թիմը, անձամբ կմասնակցի վաճառքներին և կօգնի զարգացնել ընկերության բիզնեսը Հայաստանում։
Պարտականություններ
- Ղեկավարել և զարգացնել վաճառքների թիմը։
- Անձամբ իրականացնել վաճառքներ, ներգրավել նոր հաճախորդներ և ռազմավարական գործընկերներ։
- Ապահովել վաճառքների ամսական և տարեկան պլանների իրականացումը։
- Ընտրել, վերապատրաստել և մոտիվացնել վաճառքի մասնագետներին։
- Վերահսկել CRM համակարգը և վաճառքների արդյունավետությունը։
- Վարել բանակցություններ կորպորատիվ հաճախորդների և գործընկերների հետ։
- Զարգացնել BSCOSMO-ի բոլոր ծառայությունների, անդամակցության փաթեթների, միջոցառումների և ծրագրերի վաճառքները։
- Վերլուծել վաճառքների ցուցանիշները և առաջարկել արդյունավետ զարգացման ռազմավարություններ։
Պահանջներ
- Առնվազն 3 տարվա փորձ վաճառքների բաժնի կառավարման ոլորտում։
- B2B վաճառքների հաջողված փորձ։
- Անձնական վաճառքների և խոշոր գործարքների իրականացման փորձ։
- Առաջնորդության և թիմի կառավարման հմտություններ։
- Արդյունքին միտված մտածելակերպ։
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)։
💰 Աշխատավարձ՝ 400,000 – 1,000,000 դրամ (ֆիքսված աշխատավարձ + բոնուսներ՝ ըստ արդյունքների)։
📩 Եթե պատրաստ եք ոչ միայն ղեկավարել թիմը, այլև անձամբ վաճառել, զարգացնել նոր բիզնես հնարավորություններ և նպաստել BSCOSMO GLOBAL-ի աճին, ապա միացե՛ք մեր թիմին։
BSCOSMO — Միասին կառուցում ենք բիզնեսի ապագան։
BSCOSMO ընկերությունը հանդես է գալիս հետևյալ ուղղություններով.
BSCOSMO HUB ակումբ, որը ստեղծվել է բիզնեսները միավորելու համար։ Այստեղ դուք կսկսեք հեշտությամբ վարել ֆինանսական հաշվառում, կսկսեք մտածել մի քանի տարի առաջ և կդադարեք վազել ակնթարթային թրենդների հետևից։
BSCOSMO MARKET ընկերությունը արդեն իսկ ճանաչում ունեցող օնլայն հարթակ է, որի շնորհիվ մեր գործընկերները հնարավորություն են ստանում ունենալ իրենց բիզնեսի մասնաճյուղը մեր օնլայն մոլլում, ստեղծել սեփական ճկուն բոնուսային համակարգը, որն էլ նպաստում է հաճախորդների զգալի ավելացմանը և ապահովում է վաճառքների աճ ։