Վաճառքների աջակության մասնագետ
Premium Machinery Armenia
Նկարագրություն
«Պրեմիում Մաշիների Էյ Էմ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում մոտիվացված թիմակցի՝ Վաճառքների աջակության մասնագետի, ավտոմոբիլային ոլորտում թափուր հաստիքը զբաղեցնելու համար։
Պարտականություններ
- Առաջարկների պատրաստում՝ կոմերցիոն առաջարկների ստեղծում և ձևավորում՝ հաշվի առնելով լիզինգի, մարքեթինգի և վաճառքի բաժինների պահանջները։
- Հայտերի ուղարկում՝ փաստաթղթերի պատրաստում և ուղարկում լիզինգային ընկերություններին, դրանց կարգավիճակի վերահսկում։
- Հաճախորդների աջակցություն՝ լիզինգի գործընթացի և առաջարկների վերաբերյալ հաճախորդների հարցերին պատասխանել։
- Պատվերների մշակում՝ աջակցություն պատվերների մշակման գործընթացում և հաճախորդների հետ հաղորդակցություն՝ մանրամասների ճշտման նպատակով։
- Փաստաթղթաշրջանառություն՝ վաճառքների հաշվառում, հաշվետվությունների կազմում, հաճախորդների բազաների թարմացում, պայմանագրերի պատրաստում։
- Հաշվետվությունների ձևաչափում՝ հստակ և կառուցվածքային հաշվետվությունների ստեղծում՝ հեշտ ընկալման համար։
- Կարգավիճակների թարմացում՝ առաջարկների ընթացիկ կարգավիճակի նշում (սպասման մեջ, համաձայնեցված, մերժված և այլն)։
- Հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը սահմանված ժամկետներում՝ անհրաժեշտության դեպքում հավելելով մեկնաբանություններ կամ առաջարկություններ։
- Անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ առաջադրանքներ
Պահանջներ
- բարձրագույն կրթություն
- վաճառքների կամ ադմինիստրատիվ աշխատանքային փորձ (ցանկալի է)
- MS Office-ի լավ իմացություն
- հաղորդակցման և գրավոր խոսքի լավ հմտություններ
- Կազմակերպվածություն և մանրամասների նկատմամբ ուշադրություն
- CRM համակարգերի հետ աշխատելու հմտություն (ցանկալի է)
- ռուսերենի պարտադիր իմացություն (անգլերենի իմացությունը ցանկալի է)
- սթրեսակայունություն և բազմաբնույթ առաջադրանքների կառավարում
Հավելյալ նշումներ
Երկուշաբթի-ուրբաթ՝ 9։30-18։30
«Premium Machinery Armenia»-ն վրացական հոլդինգ «Tegeta Motors»-ի դուստր ընկերությունն է: PMA-ն այսօր հանդիսանում է շինարարական, գյուղատնտեսական սարքավորումների հետևյալ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ JCB, Renault, Fendt, Zetor և այլն:
Ընկերությունը նաև անցել է կորպորատիվ և մանրածախ հաճախորդներին ավտոմոբիլային ապրանքների և ծառայությունների ամբողջական տեսականի առաջարկելու հաջող ճանապարհ: Ընկերությունը գործունեություն է ծավալում թեթև և ծանր մեքենաների ախտորոշման և վերանորոգման, քսանյութերի, անվադողերի, պահեստամասերի և այլնի վաճառքով։ Վաճառքն իրականացվում է մանրածախ, B2B և մեծածախ ուղիներով։
PMA-ն այն ընկերությունն է, որը կենտրոնացած է շարունակական զարգացման և կատարելագործման վրա: