
Վաճառքի զարգացման պատասխանատու
Ador Factory
Նկարագրություն
ADOR Factory-ն փնտրում է նպատակասլաց վաճառքի զարգացման պատասխանատուի։
Պարտականություններ
- Գործընկերների համար գնային առաջարկների կազմում,
- Շուկայի ուսումնասիրություն և պոտենցիալ հաճախորդների հետ կապի հաստատում,
- Հաճախորդներին ամբողջական տեղեկատվության տրամադրում կազմակերպության արտադրանքի, նոր տեսականու և ակցիաների վերաբերյալ,
- Պատվերների առաքման և տեղադրման կազմակերպում,
- Խանութ սրահներից պատվերների ստացում և ներմուծում ծրագիր,
- Անհրաժեշտության դեպքում այցելություն վաճառակետեր և նոր համագործակցությունների հաստատում,
- Գործընկերների մոտ ներկայացված ապրանքների մշտական վերահսկողություն, անհրաժեշտության դեպքում տեսականու փոփոխություն,
- Հաճախորդների ցանցի ընդլայնում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ,
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
- MS Office –ի իմացություն (1C, Bitrix ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ,
- Նախաձեռնողականություն և վերլուծական մտածողություն,
- Լարվածության տակ աշխատելու ունակություն և ճշտապահություն,
- Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
- Մեքենայի և վարորդական իրավունքի առկայություն։
Հավելյալ նշումներ
Մեզ մոտ աշխատելու առավելությունը՝
- Վաճառքի ոլորտում կարիերայի աճի մեծ հնարավորություն,
- Մրցակցային աշխատավարձ և շարունակական բարձրացում,
- Լավ աշխատանքային միջավայր՝ ուրախ և տարբերվող թիմում։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 09։00-14։00։
📍Հասցե՝ Ք.Երևան, Գարաժ Մոլ / Մազմանյան 1։
Խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ին էլ․ փոստի հասցեին՝ Subject դաշտում նշելով հաստիքի անվանումը:
ADOR FACTORY գործարանը մասնագիտացած է մուտքի և միջսենյակային դռների արտադրության մեջ: