Վաճառքի խթանման մենեջեր (Պրոմո ակցիաների մենեջեր)
«Ագաթ Գրուպ» ՍՊԸ
Նկարագրություն
Ագաթ խանութների ցանցը փնտրում է փորձառու և վերլուծական մտածողությամբ Վաճառքի խթանման մենեջեր (Պրոմո ակցիաների մենեջեր), ով պատասխանատու կլինի վաճառքների աճին նպաստող պրոմո ծրագրերի պլանավորման, կազմակերպման, իրականացման և արդյունավետության գնահատման համար։
Պաշտոնի հիմնական նպատակը վաճառքների աճի խթանումն է՝ տվյալների վրա հիմնված պրոմո ծրագրերի արդյունավետ պլանավորման և կառավարման միջոցով։
Պարտականություններ
- Պլանավորել և իրականացնել վաճառքի խթանման և պրոմո ծրագրերի տարեկան և ամսական պլանները
- Համագործակցել կատեգորիայի մենեջերների և մատակարարների հետ՝ արդյունավետ պրոմո առաջարկներ և մեխանիկաներ մշակելու նպատակով
- Կազմակերպել և վերահսկել պրոմո ծրագրերի իրականացումը խանութների ցանցում
- Վերլուծել իրականացված պրոմո ծրագրերի արդյունավետությունը՝ գնահատելով վաճառքների աճը, մարժայի վրա ազդեցությունը և պաշարների շրջանառությունը
- Մշակել առաջարկություններ՝ վաճառքի խթանման ռազմավարության և պրոմո մեխանիկաների բարելավման համար
- Համակարգել աշխատանքը մարքեթինգի, գնումների, կատեգորիայի կառավարման և վաճառքի թիմերի հետ
- Պատրաստել հաշվետվություններ և վերլուծական ամփոփագրեր ղեկավարության համար
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, բիզնես կառավարման, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 3–5 տարվա աշխատանքային փորձ մանրածախ առևտրի, FMCG կամ վաճառքի խթանման ոլորտում
- Փորձ պրոմո ծրագրերի պլանավորման, կառավարման և արդյունավետության գնահատման մեջ
- Excel-ի և տվյալների վերլուծության լավ իմացություն
- Վերլուծական մտածողություն և թվերի հետ աշխատելու կարողություն
- Կազմակերպչական և հաղորդակցման զարգացած հմտություններ
- Թիմային աշխատանքի փորձ և տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք
- Աշխատանք Հայաստանի խոշոր և կայուն զարգացող մանրածախ ցանցերից մեկում
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
- Մրցունակ վարձատրություն
- Դինամիկ և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականներն էլ․ հասցեին՝ «Թեմա» բաժնում նշելով «Վաճառքի խթանման մենեջեր (Պրոմո ակցիաների մենեջեր)»։
«Ագաթ Գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին և հանդիսանում է մանրածախ առևտրի ոլորտում Հայաստանի խոշորագույն ու առաջատար ընկերություններից մեկը։ Ընկերությունն ընդգրկված է Հայաստանի խոշոր 1000 հարկ վճարողների ցուցակում։
Ընկերությունն իր բազմամասնաճյուղ ցանցով՝ 18 Ագաթ առևտրի կենտրոններով, սպառողներին առաջարկում է տնտեսական ապրանքների մեծ ու որակյալ տեսականի Երևանում, ինչպես նաև հանրապետության 14 քաղաքներում։
2023 թվականից ընկերությունն ընդլայնել է իր գործունեության շրջանակը՝ ներառելով նաև տնտեսական ապրանքների ներմուծում մի քանի ուղղություններից Հայաստանի Հանրապետություն։
Ընկերության աշխատակիցների թիվը գերազանցում է 400-ը։