Վաճառքի խորհրդատու (ուղղությունը՝ շինանյութ, Աջափնյակ մասնաճյուղ)
MABA TRADE LLC
Նկարագրություն
ՄԱԲԱ-ն փնտրում է վաճառքի խորհրդատու։
Փնտրում ենք պատասխանատու, արագ կողմնորոշվող և զարգանալու ցանկություն ունեցող աշխատակից։
Պարտականություններ
- Հաճախորդներին առաջարկել և ցուցադրել սրահում առկա ապրանքները
- Տրամադրել խորհրդատվություն տեսականու վերաբերյալ
- Հետևել ապրանքների պահանջվող քանակի և գնապիտակների առկայությանը
- Հետևել սրահում ապրանքների ժամանակին համալրմանը, ճիշտ դասավորվածությանը և մաքրությանը
- Տեղեկացնել գործող զեղչերի/ակցիաների և վճարման կարգի մասին
Պահանջներ
-
Աշխատանքային փորձ շինանյութի վաճառքի ոլորտում
-
1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
-
Օտար լեզուների իմացությունը՝ ցանկալի
-
Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքներին
-
Հաղորդակցման լավ հմտություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 09:00–19:30: Հնարավոր է նաև աշխատանք հերթափոխով` 09:00-16:00, կամ 16:00-22:00
Շաբաթական մեկ օր հանգիստ:
Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն կամ զանգահարեք համապատասխան հեռախոսահամարով․
091 94 00 01
093 94 97 11
Մեր ընկերությունը գործունեություն է ծավալում շինանյութի մանրածախ և մեծածախ առևտրի, ինչպես նաև շինանյութի ներմուծման ոլորտում՝ ապահովելով շուկան որակյալ, հուսալի և բազմատեսակ ապրանքներով։
Մեր նպատակն է հաճախորդի համար ապահովել որակյալ շինանյութ, մրցունակ գներ և պրոֆեսիոնալ սպասարկում:
Ընկերության խանութ-սրահում հաճախորդներին ներկայացված է ավելի քան 10,000 անվանում շինանյութ և հարակից ապրանք, ինչը հնարավորություն է տալիս մեկ վայրում գտնել թե՛ շինարարական, թե՛ վերանորոգման և հարդարման աշխատանքների համար անհրաժեշտ գրեթե ամբողջ տեսականին։
Մենք ձգտում ենք դառնալ յուրաքանչյուր հաճախորդի վստահելի գործընկերը՝ թե՛ փոքր վերանորոգման, թե՛ խոշոր շինարարական նախագծերի իրականացման ընթացքում։