Վաճառքի խորհրդատու ք.Արտաշատի մասնաճյուղում
Goldshin
Նկարագրություն
Գոլդշին ընկերությունը փնտրում է վաճառքի խորհրատուներ ք.Արտաշատի մասնաճյուղում աշխատելու համար:
Պարտականություններ
- Վաճառքի գործընթացի կազմակերպում,
- Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում,
- Տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
- Պատվերի գրանցում 1C ծրագրով,
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին,
- Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարականների կատարում:
Պահանջներ
- Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
- Բարձրագույն կրթուրթյուն/ցանկալի է/,
- 1C 8.3 ծրագրի իմացություն,
- Վաճառքի հմտություններ,
- Ճկուն մտածելակերպ և արագ կողմնորոշում,
- Աշխատասիրություն,
- Ազնվություն և պատասխանատվություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ երկ.- ուրբ. 09:00-18:00, շաբաթ՝ 09:00 16:00:
Աշխատավարձը՝ ֆիքսված 210.000 ՀՀ դրամ + բոնուսներ վաճառքից:
Բարձր աշխատավարձը երաշխավորվում է:
Աշխատանքը քաղաք Արտաշատում է:
Գոլդշին ընկերությունը տանիքի ծածկերի արտադրության ոլորտում առաջատարներից մեկն է ՀՀ-ում: Գոլդշինը հիմնադրվել է 2009 թ-. ին և իր ուրույն տեղն է զբաղեցնում է հայկական
շուկայում: Մենք խորը մասնագիտացված ենք տանիքի ծածկույթի արտադրության մեջ, իր աքսեսուարներով եւ ջրահեռացման համակարգերով, սենդվիչ պանելների արտադրությամբ և առաջարկում ենք որակյալ և երկարակյաց ապրանքատեսականի, որը կծառայի Ձեզ տարիներ շարունակ:
Գոլդշինը առաջարկում է՝ լավագույնը, որակյալը, ապահովը և գեղեցիկը :
Տրամադրում ենք եզակի՝ մինչև 50 տարվա գործարանային երաշխիք:Ի դեպ,Գոլդշին ընկերությունը հանդիսանում է հարավկորեական KG DONGBU STEEL համաշխարհային թիթեղներ արտադրող ընկերության ամենախոշոր պաշտոնական առևտրային գործընկերը ՀՀ-ում , և որի կողմից էլ ստացել է հավաստագիր:
Մենք իրականացնում ենք ՝
Անվճար խորհրդատվություն.
Պրոֆեսիոնալ սպասարկում,
Անվճար առաքում,
Տեղում ապառիկը վաճառք:
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 044344344, 011344344, 093344346
Գոլդշինը Ձեր կողքին է՝ անկախ եղանակային պայմաններից: