Վաճառքի խորհրդատու JCB պահեստամասերի
Premium Machinery Armenia
Նկարագրություն
Պրեմիում Մաշիների Էյ Էմ ընկերությունը աշխատանքի է հրավիրում մոտիվացված թիմակցի՝ JCB շինարարական տեխնիկայի բաժնում Վաճառքի խորհրդատուի թափուր հաստիքը զբաղեցնելու համար
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում՝ ընկերության սահմանած չափանիշներին համապատասխան,
- Հաճախորդի կարիքների հաստատում և նրա շահերին համապատասխան ծառայությունների մատուցում,
- Ապրանքների առաջարկ, բնութագրերի բացատրություն, ցուցադրում, հաշիվ-ապրանքագրի պատրաստում և հաճախորդի ուղորդում գանձապահ-օպերատորի մոտ,
- Այլընտրանքային ապրանքների առաջարկ հաճախորդին (համաձայն առցանց կատալոգի),
- Ընկերության նոր ապրանքների ծանոթացում և առաջարկ,
- Ապրանքների պահեստային մնացորդների վերահսկում և համապատասխան հաշիվների վարում,
- Անհրաժեշտության դեպքում՝ փորձնակ-խորհրդատուների վերապատրաստում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Վաճառքի հնարավորությունների բացահայտում և մարտահրավերների հաղթահարում
- Հաճախորդների հետ հարաբերությունների պահպանում
- Ռուսերենի կամ անգլերենի գերազանց իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային oրեր` երկուշաբթի - շաբաթ
Աշխ. Ժամեր ՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9:30 - 18:30
շաբաթ՝ 9։30 - 15։00
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին:
«Premium Machinery Armenia»-ն վրացական հոլդինգ «Tegeta Motors»-ի դուստր ընկերությունն է: PMA-ն այսօր հանդիսանում է շինարարական, գյուղատնտեսական սարքավորումների հետևյալ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ JCB, Liebherr և Renault, Fendt, Zetor և այլն:
Ընկերությունը նաև անցել է կորպորատիվ և մանրածախ հաճախորդներին ավտոմոբիլային ապրանքների և ծառայությունների ամբողջական տեսականի առաջարկելու հաջող ճանապարհ: Ընկերությունը գործունեություն է ծավալում թեթև և ծանր մեքենաների ախտորոշման և վերանորոգման, քսանյութերի, անվադողերի, պահեստամասերի և այլնի վաճառքով։ Վաճառքն իրականացվում է մանրածախ, B2B և մեծածախ ուղիներով։
PMA-ն այն ընկերությունն է, որը կենտրոնացած է շարունակական զարգացման և կատարելագործման վրա: