Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի խորհրդատու

Siberian Wellness

Location: Yerevan
Salary:
Monthly starting from 170,000 ֏
Employment type: Full Time
Industry: Sales, Business Development
Deadline:
10/29/2026

Երևանում Siberian Wellness թիմին անհրաժեշտ է վաճառքի խորհրդատու 🧑‍💼

Ով ենք մենք:
Siberian Wellness-ը ավելին է, քան պարզապես արտադրական ընկերություն՝ 30-ամյա պատմությամբ։ Սա միջազգային բրենդ է, որի արտադրանքը սիրում են հաճախորդները աշխարհի ավելի քան 65 երկրներում։ Եվ հարյուր հազարավոր ձեռներեցներ Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում բիզնես են վարում մեզ հետ։

Մենք արտադրում ենք կենսաբանորեն ակտիվ հավելումներ, վիտամիններ, կոսմետիկա, օծանելիք, սպորտային և ֆունկցիոնալ սնունդ՝ ակտիվ կենսակերպի և հիանալի ինքնազգացողության համար։

Siberian Wellness ընկերության մասին:
Ամբողջական ցիկլ՝ մշակում, սեփական արտադրություն, առաջխաղացում և վաճառք։
Մենք ունենք սեփական առևտրային ներկայացուցչություններ 68 երկրներում, 5 բաշխիչ կենտրոն, 99 օֆլայն խանութների և 16 առցանց խանութների ֆիրմային ցանց, ինչպես նաև 1285 խանութ, որոնք աշխատում են մեզ հետ ֆրանչայզինգի միջոցով։

Ինչ պետք է անել:
✅ Խորհրդատվություն տրամադրել հաճախորդներին և օգնել արտադրանքի ընտրության հարցում։
✅ Հաճախորդներին սպասարկել դրամարկղում։
✅ Ապահովել հաճախորդների սպասարկման բարձր մակարդակ։
✅ Ստեղծել բարյացակամ մթնոլորտ գնորդների համար։
✅ Մասնակցել գույքագրմանը ամիսը մեկ անգամ։

Ինչ ենք մենք առաջարկում:
🕰 Աշխատանքային ժամեր՝ 10:00-20:00, հերթափոխային գրաֆիկ, 1 ժամ ընդմիջում։
📍 Երևան, Կենտրոն։
✅ Երաշխավորված աշխատավարձ՝ 170 000 դրամ + ամսական պարգևավճարներ՝ վաճառքի պլանի և սպասարկման ցուցանիշների (KPI) կատարման համար։
✅ Հասանելի է պարտադիր բժշկական ապահովագրություն։
✅ Բոնուս՝ տարբեր երկրների խանութների միջև անհատական անվանակարգերում մասնակցության համար։
✅ Պաշտոնական աշխատանքային պայմանագիր՝ ՀՀ ԱՕ-ի համաձայն, արձակուրդ, հիվանդության թերթիկ և այլն։
✅ Հերթափոխային աշխատանքային գրաֆիկ։
✅ Կորպորատիվ ուսուցում։
✅ Աշխատակիցների ճանաչման ծրագրին մասնակցություն:
✅ Ընկերության արտադրանքի 50% զեղչ:
✅ Փոքր թիմում աշխատանք:
✅ Դառնալ մեծ միջազգային ընկերության մաս:

Ցանկալի է, որ դուք.
✔️ իմանաք ռուսերեն և հայերեն լեզուները.
✔️ ունենաք վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ.
✔️ ունենաք դրական մոտեցում և բաց լինեք շփման համար.
✔️ լինեք շփվող և բարյացակամ.
✔️ պատասխանատու մոտեցում ցուցաբերեք աշխատանքին։

Company օverview
address
Address
Ա. Խանջյան 33
address
Number of employees
1-15
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media