Վաճառքի խորհրդատու
"MARY" chain store
Նկարագրություն
«ՄԵՐԻ» բրենդային պարֆումերիայի խանութ-սրահների ցանցը փնտրում է ՎԱՃԱՌՔԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐԻ՝ մեր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար։
Մենք առաջարկում ենք՝
- Մրցակցային աշխատավարձ + բոնուսներ/նվերներ
- Մասնագիտական ուսուցում և թրեյնինգներ
- Կարիերային աճի հնարավորություն
- Կորպորատիվ և թիմային միջոցառումներ
Ակնկալում ենք՝
- Հաճախորդների հետ շփման բարձր մշակույթ
- Պատասխանատվություն և ճշտապահություն
- Վաճառքի փորձը ցանկալի է
- Ամբողջ դրույքով աշխատելու պատրաստակամություն
«ՄԵՐԻ» — ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԻ ՄԱՍԸ ԴԱՐՁԻ՛Ր ԴՈՒ
«ՄԵՐԻ» օծանելիքի խանութների ցանցը սկսեց իր ուրույն տեղը զբաղեցնել Երևանում սկսած 1996թ.-ից՝ ներկայացնելով ոչ միայն իր առաջին, այլև ՀՀ-ում առաջին օծանելիքի խանութ-սրահը՝ Աբովյան 31 հասցեով: Թվով երկրորդ խանութ-սրահը բացվեց անմիջապես հաջորդ տարի: Այժմ խանութ-սրահները թվով ութն են:
Այս տարիների ընթացքում «ՄԵՐԻ» խանութների ցանցը մեծ ճանաչում ձեռք բերեց շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և միաժամանակ գնային ճկուն համակարգի:
«ՄԵՐԻ» խանութների ցանցը լրջորեն է մոտենում առաջարկվող ապրանքների ընտրությանը և աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և համարվում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշների միակ և պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում, ինչպիսիք են` Pupa Milano, Garnier, L'oreal Paris, Maybelline NY, Lirene, Van Cleef & Arpels, Boucheron, Jimmy Choo, Karl Lagerfeld, Coach և այլն:
Ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է հայկական և եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով: