Վաճառքի խորհրդատու
Afflelou Paris
Նկարագրություն
Afflelou Paris օպտիկայի խանութ սրահում փնտրում ենք պրոֆեսիոնալ և պատասխանատու աշխատակցի (խորհրդատու-վաճառողուհի) մեր թիմը համալերու համար: Եթե դուք ունեք հաճախորդների սպասարկման հմտություններ և ձգտում եք կատարելագործվել, ապա այս աշխատանքը ձեզ համար է:
Պարտականություններ
- Օպտիկական արտադրանքի ներկայացում և վաճառք,
- Հաճախորդների խորհրդատվություն օպտիկական լուծումների վերաբերյալ,
- Ակնոցների և այլ օպտիկական միջոցների ճիշտ ընտրության ապահովում,
- Աշխատանք ապրանքների պահեստավորման և դասավորվածության հետ։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում
- Օտար լեզուների ՝ ռուսերենի իմացությունը պարտադիր, անգրերեն լեզվի իմացությունը ցանկալի,
- Համակարգչային ծրագրերի (MS Office) իմացությունը՝ ցանկալի,
- ՀԾ համակարգի իմացությունը՝ ցանկալի,
- Պատասխանատվություն, թիմային աշխատանք, կազմակերպչական հմտություններ։
Մենք առաջարկում ենք՝
- Մրցունակ աշխատավարձ և բոնուսային համակարգ,
- Ընկերական և համագործակցող միջավայր,
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ,
- Կորպորատիվ զեղչեր,
- Բժշկական ապահովագրություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային 6-ժամյա գրաֆիկ և հերթափոխով աշխատանք։