
Վաճառքի խորհրդատու
Ekoprof LLC
Նկարագրություն
Էկոպրոֆ շինանյութի արտադրության առաջատար ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքի խորհրդատուների՝ ֆիրմային խանութում աշխատելու նպատակով (արական սեռի)։
Պարտականություններ
- Հետևել սրահում ապրանքների ճիշտ դասավորվածությանը,
- Գերազանց տիրապետել ապրանքատեսականուն,
- Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համապատասխան աշխատանքային փորձ,
- Հայերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Մաթեմատիկական գիտելիքներ,
- Շինարարական ոլորտի գիտելիքներ (ցանկալի),
- Վաճառքի և սպասարկման հմտություններ,
- Հաղորդակցման գերազանց հմտություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից-կիրակի՝ 1 օր հանգիստ, ժամերը՝ 09։30-19։00, կիրակի՝ մինչև 18։00։
«Էկոպրոֆ» ՍՊԸ-ն, ապրանքանիշը՝ «Comfort», իր գործունեությունը սկսել է 2006 թ. -ին: Ընկերությունը զբաղվում է բնակարանների ներքին հարդարման համար նախատեսված պլաստմասսե իրերի, խողովակների և կցամասերի արտադրությամբ՝ ներկայանալով որպես բարձրորակ և էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրող: Ընկերությունը շուկայի առաջատարներից է ինչպես Հայաստանում, այնպես էլ Անդրկովկասում՝ զբաղվելով բարձրակարգ պլաստմասսե դեկորատիվ պարագաների արտադրությամբ և արտահանմամբ: Մեր արտադրանքը համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին և հաջողությամբ մրցակցում Է համաշխարհային առաջատար բրենդերի հետ: