
Վաճառքի խորհրդատու
SAS GROUP
Նկարագրություն
ՍԱՍ սուպերմարկետին բարձր աշխատավարձով անհրաժեշտ են իգական և արական սեռի վաճառքի խորհրդատուներ:
Պարտականություններ
- Հաճախորդների բարեհամբույր սպասարկում,
- Սրահում ապրանքների համալրվածության ապահովում ըստ տեսակների և չափերի,
- Ընկերության կողմից սահմանված ցուցադրման ստանդարտների համապատասխան ապրանքների դասավորվածության ապահովում,
- Սրահում առկա թերությունների, հաճախորդների գոհունակության կամ դժգոհության փոխանցում մենեջերին։
Պահանջներ
- Հաճախորդների հետ շփման և սպասարկման հմտություն,
- Թիմային աշխատանքի ունակություն,
- Աշխատանքային փորձը ցանկալի է,
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
- Պարտադիր կցել առանց ֆիլտրերի նկար։
Հավելյալ նշումներ
Հետաքրքված անձիք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականներն՝ կցելով լուսանկար:
Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:
ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:
Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:
Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն: