Վաճառքի խորհրդատու
Wip Work in Progress
Նկարագրություն
Wip-work in progress կազմակերպության գործընկեր VENGE Engineering ընկերությունն իր նորաբաց սրահի համար փնտրում է վաճառքի խորհրդատու, ով պատասխանատու է լինելու վաճառասրահում հաճախորդների սպասարկման և խորհրդատվության համար։
Պարտականություններ
- Հետևել վաճառասրահում ապրանքների դասավորվածությանը և սրահի արտաքին տեսքին
- Տրամադրել հաճախորդներին խորհրդատվություն ապրանքատեսականու վերաբերյալ
- Իրականացնել վաճառասրահ այցելած հաճախորդների սպասարկման ամբողջական ցիկլը
- Ներկայացնել ապրանքները և դրանց տեխնիկական բնութագրերը
- Կազմել և մշակել գնառաջարկներ՝ ներառելով ապրանքների տեխնիկական բնութագրերը
- Բացահայտել հաճախորդների կարիքները և իրականացնել վաճառք
- Գրանցել հաճախորդների առաջարկները և ներկայացնել տվյալները համապատասխան բաժին
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է
- Գերազանց հաղորդակցման և բանակցային հմտություններ
Հավելյալ նշումներ
Բոլոր որակավորված և հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները նշված էլ. հասցեին, նամակի առարկա դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք (Վաճառքի խորհրդատու):
Ընկերության մասին
Կազմակերպությունը շուրջ 20 տարի գործունեություն է ծավալում ինժեներական շինարարության ոլորտում:
Գործունեության հիմնական ոլորտներն են՝
- Ինժեներական համակարգերի նախագծում,
- Ինժեներական համակարգերի մոնտաժ,
- Ինժեներական համակարգերի սպասարկում,
- Օդափոխության և օդի լավորակման սարքավորումների վաճառք, սպասարկում և վերանորոգում,
- Օդատարների, մետաղական դետալերի և ցանցային էլեմենտների արտադրություն:
Հանդիսանում է միջազգային ճանաչում ունեցող Daikin և VTS ապրանքանիշերի դիստրիբյուտերը, նաև՝ ABB, VKT ապրանքանիշերի պաշտոնական գործարքառուն:
ընկերությունը ՄՌԿ խորհրդատվական ընկերություն է, որ օգնում է կազմակերպություններին մինիմալ ռեսուրսներով հասնել մաքսիմալ արդյունքների։