
Վաճառքի խորհրդատու
"MARY" chain store
Նկարագրություն
«Մերի» բրենդային պարֆումերիայի խանութ-սրահների ցանցը հրավիրում է աշխատանքի վաճառքի խորհրդատուների (իգական սեռ): Աշխատանքը լրիվ դրույքով է և երկարաժամկետ։
Պարտականություններ
- Խորհրդատվություն ապահովել ապրանքատեսականու վերաբերյալ
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին
- Հետևել գնապիտակների առկայությանը և ճիշտ դասավորվածությանը
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին և ատեստացիաներին
Պահանջներ
- Հաղորդակցման հմտություններ
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ (ցանկալի)
- Պատասխանատվության զգացում
- Ճշտապահություն
Հավելյալ նշումներ
- Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ
- Անվճար դասընթացների, սեմինարների, թրեյնինգների մասնակցելու հնարավորություն
- Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
- Կորպորատիվ և ժամանցային միջոցառումների մասնակցություն
«ՄԵՐԻ» օծանելիքի խանութների ցանցը սկսեց իր ուրույն տեղը զբաղեցնել Երևանում սկսած 1996թ.-ից՝ ներկայացնելով ոչ միայն իր առաջին, այլև ՀՀ-ում առաջին օծանելիքի խանութ-սրահը՝ Աբովյան 31 հասցեով: Թվով երկրորդ խանութ-սրահը բացվեց անմիջապես հաջորդ տարի: Այժմ խանութ-սրահները թվով ութն են:
Այս տարիների ընթացքում «ՄԵՐԻ» խանութների ցանցը մեծ ճանաչում ձեռք բերեց շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և միաժամանակ գնային ճկուն համակարգի:
«ՄԵՐԻ» խանութների ցանցը լրջորեն է մոտենում առաջարկվող ապրանքների ընտրությանը և աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և համարվում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշների միակ և պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում, ինչպիսիք են` Pupa Milano, Garnier, L'oreal Paris, Maybelline NY, Lirene, Van Cleef & Arpels, Boucheron, Jimmy Choo, Karl Lagerfeld, Coach և այլն:
Ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է հայկական և եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով: