Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի խորհրդատու

"Barsis" LLC

Industry: Sales, Business Development, Customer Support, Client Care
Deadline: 3/31/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly 150,000-350,000 ֏
Work schedule: 8 hour shift
Work experience: Junior
Job posting has expired

«Մերի» պարֆումերիայի բրենդային խանութ սրահների և «Նոր Տուն» խանութների ցանցը հրավիրում են աշխատանքի վաճառքի խորհրդատուների:

Աշխատանքի պարտականություններ`

  • Խորհրդատվություն ապահովել ապրանքատեսականու վերաբերյալ
  • Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին
  • Հետևել գնապիտակների առկայությանը և ճիշտ դասավորվածությանը
  • Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին և ատեստացիաներին

Պահանջվող որակավորում`

  • Հաղորդակցման հմտություններ
  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ (ցանկալի)
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Ճշտապահություն

Դուք կունենաք՝

  • Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ
  • Անվճար դասընթացների, սեմինարների, թրեյնինգների մասնակցելու հնարավորություն
  • Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
  • Կորպորատիվ և ժամանցային միջոցառումների մասնակցություն
  • Զեղչային փաթեթներ՝ հատուկ «ԲԱՐՍԻՍ» ընկերության աշխատակիցների համար

Կարող եք ուղարկել Ձեր ռեզյումեն նշված էլ․ հասցեին։

Company օverview
address
Address
Արշակունյաց 57/16, Երևան, Հայաստանի Հանրապետություն
address
Number of employees
501-1000
Phone
Phone
011777000

Ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին՝ որպես «Բարս», այնուհետև՝ 2005թ.-ին, վերանվանվել է «Բարսիս»: 1998թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ «Բարսիս» ընկերության խանութների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատկազմը բաղկացած է 700 հոգուց, իսկ ընկերությունը հանդիսանում է խոշոր հարկատու։ Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` «Բարսիս»-ը համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, «Բարսիս» ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings

Spread the word! Share this job on social media