
Վաճառքի խմբի ղեկավար (թիմ լիդեր)
ARSSUS GROUP LLC
Նկարագրություն
Արսսուս Գրուպ ՍՊԸ-ն փնտրում է վաճառքի խմբի ղեկավար։
Պարտականություններ
- Վաճառքների զարգացման խթանման և ցուցանիշների բարձրացման ուղղությամբ իրականացվող գործընթացների պատշաճ կազմակերպում,
- Ենթակայության տակ գտնվող աշխատակիցների վերահսկում, ուղղորդում,
- Ամեն կերպ խթանել ապրանքանիշի վաճառքը,
- Կատարել տարածքների վաճառքի ծավալի կանխատեսումներ և գործունեության վերլուծություն,
- Վերահսկել թիմի շուկայի զարգացման պատասխանատուների աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը,
- Խանութներում ապրանքների առկայության հետևողականություն և տեսանելիության ապահովում,
- Գնահատել և վերահսկել շուկայի զարգացման պատասխանատուների տարածքների վաճառքի և ֆինանսական ռեսուրսների հետ կապված ռիսկերը,
- Անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Շինանյութի ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
- Բարձրագույն կրթություն մարկեթինգի և տնտեսագիտության ոլորոտում,
- Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ B2B շինանյութի ոլորտում՝ վաճառքի թիմի ղեկավարի հաստիքով,
- Թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն,
- Թիմը ղեկավարելու ունակություն,
- Հաղորդակցվելու ունակություն,
- Բանակցելու ունակություն։
Աշխատավարձը ֆիքսված + բոնուսներ
«ԱՐՍՍՈՒՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ. և իրականացնում է շինարարական ապրանքների և նյութերի ներմուծում, մեծածախ և մանրածախ վաճառք, բավարարելով հաճախորդների բազմատեսակ պահանջները:
Ապրանքների տեսականին անընդհատ համալրվում կամ փոխարինվում է նոր և արդյունավետ տարբերակներով: Ունենք վաճառքի սեփական կետեր, համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ: