
Վաճառքի խմբի ղեկավար /թիմ լիդեր
Էկոֆորմ ՍՊԸ
Նկարագրություն
Էկոֆորմ Ընկերությունը, որը ներկայանում է հայկական արտադրության << Mister Jin >> ապրանքանիշով, աշխատանքի է հրավիրում փորձառու վաճառքի խմբի ղեկավարի` ընկերության վաճառքների պատշաճ կազմակերպման, պլանավորման, առաջխաղացման, շուկայի զարգացման պատասխանատուների աշխատանքի պատշաճ կազմակերպման նպատակով:
Պարտականություններ
-
Մշտապես փնտրել և բացահայտել իր տարածքում շուկայի զարգացման և վաճառքի ծավալի նոր ուղիներ,
-
Խթանել արդյունավետ և պրոֆեսիոնալ բիզնես հարաբերություններ բոլոր շահառու կողմերի հետ,
-
Կատարել իր տարածքի վաճառքի ծավալի կանխատեսումներ և գործունեության վերլուծություն,
- Վերլուծել իր տարածքի վաճառքի արդյունքները և առաջարկել անհրաժեշտ գործողությունների պլան,
-
Վերահսկել թիմի շուկայի զարգացման պատասխանատուների և մերչենդայզերների աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը,
-
Վերաբաշխել վաճառքի պլանները ըստ շուկայի զարգացման պատասխանատուների և ապահովել դրանց իրականացումը վաճառքի և մարքեթինգային ռազմավարությանը համապատասխան,
-
Մշակել և իրականացնել ամսական, շաբաթական վաճառակետերի այցելությունների ( Market visit) պլան` վերլուծելու, գնահատելու և արդյունավետ թիրախներ (Target) սահմանելու նպատակով,
-
Գնահատել և վերահսկել իրենց տարածքի վաճառքի և ֆինանսական ռեսուրսների հետ կապված ռիսկերը,
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի բնագավառում,
- Թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն,
- Բանակցություններ վարելու զարգացած հմտություն,
-
Պրեզենտացիոն հմտություն,
-
Սահմանված արդյունքներին հասնելու նպատակաուղղվածություն
-
Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ,
-
Համակարգչային ծրագրերի իմացություն ( Microsoft office, Word, Excel, power point),
-
Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
-
Վարորդական իրավունք ( B կարգ ) և անձնական մեքենայի առկայություն.
Հետաքրքված անձինք CV – ն կարող են ուղարիկել նշված էլ. Հասցեին.
Աշխ. ժամեր` երկուշաբթիից-ուրբաթ, 09:00-18:00.
«Էկոֆորմ» ՍՊԸ հիմնադրվել է 2016 թվականին և անցնելով շուկայի պայմաններից բխող ձևափոխումների միջով կարճ ժամանակահատվածում առևտրային կազմակերպությունից դարձել է հայկական շուկայում լայն ներկայացված առևտրաարտադրական դինամիկ զարգացող ընկերություն: Լինելով դիվերսիֆիկացված ընկերություն «Էկոֆորմ» ՍՊԸ -ն մեծ ճանաչում ունի պլաստիկ տարաների արտադրության, կենցաղային քիմիայի արտադրության և շինանյութի ներմուծման և վաճառքի ոլորտում: Ընկերության գլխավոր նպատակն է զարգացնել հայրենական արտադրությունը, խթանել աշխատատեղերի ավելացմանը և սպառողին ներկայանալ մշտապես բարձրորակ արտադրանքով:
1.Պլաստիկի արտադրություն
Ընկերության հիմնական արտադրական ոլորտներից է պլաստմասե նախակաղապարների, տարաների, խցանների, բռնակների արտադրությունը: Արտադրվում է PET.HDPE, LDPE, PP, ABS, PS հումքերից:
Հաճախորդներին ամբողջական ծառայություններ մատուցելու նպատակով, բացի բուն արտադրական գործընթացը, մենք առաջարկում ենք դիզայնի և նախագծման աշխատանքներ: Նշված մոտեցման շնորհիվ հնարավոր է դառնում գտնել փոխշահավետ և օպտիմալ լուծումներ: Մեր հաճախորդներին աջակցելու և բիզնեսին խթանելու նպատակով ընկերությունը որոշում է կայացրել ներդրում կատարել մեր իսկ կողմից նախագծված և պատրաստված կաղապարնեի մեջ: Մենք կիսում ենք Ձեր հետ, Ձեր նախընտրած կաղապարի համար արված ծախսը, տալով հնարավորություն ունենալ նոր և տարբերվող տեսականի:
Ընկերության տեխնիկական հագեցվածության շնորհիվ, կարողանում ենք գոհացնել անգամ ամենախստապահանջ հաճախորդներին: Արտադրանքի իրացումը իրականացվում է արհեստավարժ թիմի միջոցով, որը մշտական կապի հանգույց է շուկայի և արտադրության միջև:
2.Կենցաղային քիմիայի արտադրություն
Ելնելով այն յուրահատկությունից, որ կենցաղային քիմիայի արտադրանքների հետ մարդիկ առնչվում են առօրյայում և շատ կարևոր է սպառողների վստահությունը, մեր ընկերության կողմից մշակվել, ներդրվել և գործարկվում է որակի հսկողության անհատական համակարգ: Կայուն որակ ապահովելու գրավականներից մեկը, բարձրորակ հումքի առկայությունն է, որը ապահովվում է ոլորտի առաջատարների հետ ունեցած համաձայնությունների շնորհիվ: Եվրոպական տեխնոլոգիաների և մեր բարձրակարգ մասնագետների աշխատանքի շնորհիվ, մեր ընկերության արտադրանքը շուկայում առաջատար է:
Արտադրանքի իրացումը կազմակերպվում է ընկերության վաճառքի թիմի միջոցով, որը օպերատիվ կերպով հավաքագրում, մշակում և ներկայացնում է շուկայի պահանջները: