Team Leader
"Apache Group" LLC
Նկարագրություն
«Ապաչի Գրուպ» ՍՊԸ-ն փնտրում է վաճառքի ոլորտը հստակ պատկերացնող, կամային ուժեղ հատկանիշներով Վաճառքի թիմի ղեկավարի՝ ընկերության արտադրանքի վաճառքների պատշաճ կազմակերպման, պլանավորման ու առաջխաղացման նպատակով:
Պարտականություններ
- Կառուցել բարձր արդյունավետ թիմ՝ մասնագիտական հմտություններին համապատասխան
- Մշտապես փնտրել և բացահայտել տարածքում շուկայի զարգացման և վաճառքի ծավալի նոր ուղիներ
- Խթանել արդյունավետ և պրոֆեսիոնալ բիզնես հարաբերություններ բոլոր շահառու կողմերի հետ,
- Վերլուծել տարածքի վաճառքի արդյունքները և առաջարկել անհրաժեշտ գործողությունների պլան,
- Մշակել և իրականացնել ամսական, շաբաթական վաճառակետերի այցելությունների ( Market visit) պլան` վերլուծելու, գնահատելու և արդյունավետ թիրախներ (Target) սահմանելու նպատակով
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Համապատասխան հաստիքում առնվազն 6 տարվա աշխատանքային փորձ
- Պլանավորման ունակություն
- Հաղորդակցման էթիկա և բանակցելու ճկունություն
- Խոսքի հստակություն և գրավչություն
- Համակարգված աշխատելու կարողություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Թիմում աշխատելու կարողություն
- Անձնական մեքենայի առկայություն
Հավելյալ նշումներ
- Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00
Ապաչի բրենդի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից, երբ որոշվեց հայկական բարձրորակ արտադրանքին հաղորդել նոր շունչ՝ բրենդավորելով և ներկայացնելով սպառողին։ Ի սկզբանե Ապաչին սպառողին ներկայանում էր միայն կրեկերով, որոնք ունեն 4 համ։Հաշվի առնելով սպառողների պահանջարկը և վստահությունը՝ ընկերությունը օր օրի թարմացնում է ապրանքատեսականին՝ այսօր արդեն ներկայանալով ավելի քան 7 անուն արտադրանքով՝ կրեկերներ, ձողիկներ, արևածաղկի սերմեր,չիպսեր, գետնանուշ, սուրճեր և թխվածքաբլիթ։ Այժմ ընկերության արտադրանքը ներկայացված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և ամերիկյան շուկաներում։