Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի խմբի ղեկավար

ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ

Industry: Sales, Business Development
Deadline: 6/18/2023
City: Yerevan
Employment type: Full time
Work experience: Senior

Նկարագրություն

Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու Վաճառքի խմբի ղեկավարի՝ ընկերության վաճառքների պատշաճ կազմակերպման, պլանավորման ու առաջխաղացման, Շուկայի զարգացման պատասխանատուների աշխատանքի պատշաճ կազմակերպմաննպատակով:

Պարտականություններ

  • Մշտապես փնտրել և բացահայտել իր տարածքում շուկայի զարգացման և վաճառքի ծավալի բարձրացման նոր ուղիներ:
  • Խթանել արդյունավետ և պրոֆեսիոնալ բիզնես հարաբերություններ բոլոր շահառու կողմերի հետ:
  • Կատարել իր տարածքի վաճառքի ծավալի կանխատեսումներ և գործունեության վերլուծություն:
  • Վերլուծել իր տարածքի վաճառքի արդյունքները և առաջարկել անհրաժեշտ գործողությունների պլան:
  • Վերահսկել իր թիմի շուկայի զարգացման պատասխանատուների և մերչենդայզերների աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը:
  • Վերաբաշխել վաճառքի պլանները ըստ շուկայի զարգացման պատասխանատուների և ապահովել դրանց իրականացումը վաճառքի և մարքեթինգային ռազմավարությանը համապատասխան:
  • Մշակել և իրականացնել ամսական, շաբաթական վաճառակետերի այցելությունների (Market Visit) պլան՝ վերլուծելու, գնահատելու և արդյունավետ թիրախներ (Target) սահմանելու նպատակով:
  • Գնահատել և վերահսկել իրենց տարածքի վաճառքի և ֆինանսական ռեսուրսների հետ կապված ռիսկերը:
  • Կառավարել իր տարածքի վաճառակետերում գույքի էֆեկտիվությունը

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի բնագավառում,
  • Թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն
  • Բանակցություններ վարելու զարգացած հմտություն,
  • Պրեզենտացիոն հմտություն,
  • Սահմանված արդյունքներին հասնելու նպատակաուղղվածություն,
  • Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (Microsoft office Word, Excel, PowerPoint),
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Վարորդական իրավունք (B կարգ) և անձնական մեքենայի առկայություն:

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեով։

How to apply?
Log in or send your resume
Email
Email is required
Password
Password is required Forgot password?

Send your resume to

pepsi244356@job.am